«Գլուխ եմ խոնարհում. Դուք մեծ սխրանք եք գործել». Արայիկ Հարությունյանը տիկնոջ հետ այցելել է ՊԲ զինվորական հոսպիտալ
SOCIETYԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 1-ին տիկնոջ՝ Քրիստինե Հարությունյանի հետ, ՊԲ զինվորական հոսպիտալում այցելել է սեպտեմբի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին:
Երկրի ղեկավարը զրուցել է նրանց հետ, հետաքրքրվել բուժման ընթացքով, մաղթել շուտափույթ ապաքինում: «Դուք ձեր ընկերների հետ մեծ սխրանք եք գործել՝ ձախողելով հակառակորդի՝ մեր ժողովրդի ֆիզիկական անվտանգությանը սպառնացող սադրիչ գործողությունները: Գլուխ եմ խոնարհում հայրենիքին մատուցած ձեր ծառայության առջև»,- ասել է Հանրապետության նախագահը և ավելացրել, որ, շնորհիվ հայ ժողովրդի կողմից մղվող միասնական և միահամուռ պայքարի, ստեղծված իրավիճակը հաղթահարելու ենք պատվով:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



