Իրանի տարածքում ադրբեջանական 3 արկ է ընկել. կա վիրավոր (լուսանկարներ)
INTERNATIONAL NEWSԻրանական Anaj գործակալությունը հայտնում է, որ ադրբեջանական 3 արկ ընկել է Խոդաֆարայի շրջանի Փարվիզխանլու գյուղում։ Ռումբերն ընկնելու արդյունքում երեխա վիրավորվել է, 6 տուն վնասվել է: Հիշեցնենք, որ ավելի վաղ պաշտոնական Թեհրանը նախազգուշացրել էր, որ ոչ մի արկ չպետք է հասնի Իրան: Հաղորդագրությունն ուղարկվել էր Բաքու, քանի որ սա առաջին դեպքը չէ, երբ գնդակոծելով Իրանի տարածքը՝ Ադրբեջանը փորձում է իրանական կողմին ներքաշել հակամարտության մեջ՝ ամբողջ պատասխանատվությունը գցելով հայկական կողմի վրա: Բացի այդ, իրանական հակաօդային պաշտպանությունը սահմանային տարածքում խոցել է ադրբեջանական մարտական անօդաչու թռչող սարք: Զինված ուժերն ու ծանր տեխնիկան արդեն տեղակայվել են Արցախի ու Ադրբեջանի հետ Իսլամական Հանրապետության սահմանների ողջ երկայնքով։

1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



