BBC-ն հարցազրույց է վերցրել Արցախի դեմ կռվող սիրիացի վարձկանից
SOCIETYBBC-ն հարցազրույց է հրապարակել սիրիացու հետ, ով պատմել է, որ իրեն հավաքագրել է թուրքամետ «Սիրիական ազգային բանակի» հրամանատարներից մեկը, եւ այժմ ինքը գտնվում է Ադրբեջանում:
Նրա խոսքով՝ իրեն առաջարկել են պաշտպանել ռազմական օբյեկտները, այլ ոչ թե մասնակցել ռազմական գործողություններին: Աշխատավարձը ամսական 2 հազար դոլար է: Նրանք Ադրբեջան են մտել Թուրքիայի տարածքով:
Սիրիացին պատմել է, որ, չնայած հավաստիացումներին, ինքը եւ այլ վարձկաններ մասնակցում են Ղարաբաղում հայկական ուժերի դեմ մարտերին: Նա ասել է որ տեսել է 10 զոհված սիրիացիների մարմիններ:
Սիրիայի հյուսիսում BBC-ի աղբյուրները հայտնում են, որ մի քանի ընտանիքներ լուրեր են ստացել Ադրբեջանում իրենց հարազատների մահվան մասին:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



