Եգոր Գլումովը որպես կամավոր սահման է մեկնելու
SOCIETYՌադիոհաղորդավար Գոռ Գրիգորյանը` Եգոր Գլումովը, որպես կամավոր սահման է մեկնելու: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ռադիոհաղորդավար Հակոբ Պապիկյանը` դիջեյ Ժակը:
«Մեր ավագ ընկեր, գործընկեր, ախպեր Գոռ Գրիգորյանը՝ որպես կամավորական, մեկնեց Արցախ: Ապրիլյանին էլ այնտեղ էր։
Բոլորս էլ, ըստ մեր ունակությունների ու բանակի անհրաժեշտության, պիտի կռվենք հանուն հայրենիքի:
Ընդհանրապես, Գոռի ՕԳԳ-ն Հայաստանի ու ամբողջ մարդկության համար անասելի բարձր է:
Պրն. մայոր, պատիվ ունեմ:
Աստված մեզ պահապան»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ Գոռը դեռևս ապրիլյան պատերազմի ժամանակ կամավորագրվել էր և ռազմաճակատ մեկնել: Նա 90-ականներին ծառայել է սահմանապահ զորքերում, նաև` Պաշտպանության նախարարությունում: Գոռի հայրը նույնպես ժամանակին մասնակցել է Արցախյան պատերազմին:



1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



