Մարտական գործողությունների ընթացքում զոհված Արտակ Բաբայանը Եղեգնաձորից է
SOCIETYՎայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը գրում է .
« Հարգելի՛ վայոցձորցիներ,
Խորը վշտով տեղեկացնում ենք, որ մարտական գործողությունների ընթացքում զոհվել է Վայոց ձոր մարզի Եղեգնաձոր քաղաքի բնակիչ Արտակ Կամոյի Բաբայանը:
Զոհված զինծառայող Արտակ Կամոյի Բաբայանի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում, ժամը 12:00- ին, հուղարկավորությունը՝ սեպտեմբերի 30-ին, ժամը 13:00-ին՝ նույն վայրից:
Փա՛ռք մեր հերոսներին, ուժ ու կորով Հայոց բանակին, խաղաղություն մեր երկրին:
Հարգելի՛ հայրենակիցներ, բոլորս ենք գիտակցում իրավիճակի հուզականությունը: Այնուամենայնիվ խնդրում և հորդորում ենք՝ պահպանել հակահամաճարակային կանոնները: Այս դժվար պահին, թշնամուն դիմակայելու համար բոլորս պարտավոր ենք առողջ լինել»:

1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



