Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը աղոթել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար
SOCIETYՌուս Ուղղափառ եկեղեցու հովվապետ, Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը աղոթել է Լեռնային Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար։ Այս մասին իր տելեգրամյան էջում գրել է Մոսկվայի պատրիարքարանի ներկայացուցիչ Վլադիմիր Լեգոյդան։
Կիրիլ պատրիարքը կարևորել է երկու կողմերի հոգևոր առաջնորդների դերակատարությունը, ովքեր պետք է ջանք ներդնեն խաղաղության հաստատման համար։
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ ռուս եկեղեցին մշտապես ջանքեր է ներդրել՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի համայնքների միջև երկխոսության ձևավորման, հետագայում էլ պատրաստ է նույնն անել։
Հիշեցնենք, որ վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին օդային և հրթիռային ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:
1
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
2
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
3
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



