Ադրբեջանական հրետակոծության հետեւանքով նաեւ մանկահասակ երեխա է տուժել. կադրեր Ստեփանակերտից
SOCIETYԱդրբեջանական զինուժի օդային հարձակումների թիրախը քաղաքացիական անձինք ու շինություններն են: Այս մասին հայտնել է Արցախ-Տեղեկատվական շտաբը եւ տեսանյութ հրապարակել։
Կադրերում վաղ առավոտյան հակառակորդի հրետակոծության հետևանքով վնասված Ստեփանակերտի բնակելի տներն են: Հրետակոծված տներից մեկի տանտիրուհին պատմել է, թե ինչպես են վաղ առավոտյան անակնկալի եկել հրետակոծությունից, ինչպես է մայրաքաղաքի ամենաբնակեցված հատվածում բնակվող ընտանիքը հրաշքով է փրկվել։
Ռմբապաստարաններ տեղափոխված երեխաներին հոգեւորականը գոտեպնդում է, հորդորում չվախենալ։ Տեսանյութում պատկերված է նաեւ Ստեփանակերտի բժշկական կենտրոն տեղափոխված վիրավոր մանկահասակ երեխան։



1
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
2
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
3
Ucom Expands International Roaming Capabilities
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



