Հակառակորդը շատ տեղերում հետ է շպրտվել՝ կրելով զգալի կորուստներ. Մեր կողմից կան որոշակի կորուստներ, դրանք չնչին են. ՊՆ
SOCIETYԱյսօր վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ հրետակոծության, օդային միջոցների կիրառմամբ եւ ցամաքային զորքերով անցել են լայնամաշստաբ հարձակման տարբեր հատվածներում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, մարտական գործողություններն այս պահին էլ ընթանում են. «Դրանք բավականին թեժ են, ՊԲ հրամանատարը, Արցախի նախագահը արդեն հայտարարություններ տարածել են կոնկրետ ուղղություններով, տեսանյութեր ենք նաեւ հրապարակել մարտերից: Հակառակորդը շատ տեղերում հետ է շպրտվել՝ կրելով զգալի կորուստներ: Հասցրել է հրթիռային եւ ավիացիոն, հրետանային հարվածներ ՊԲ զորամասերի տարբեր նշանակության տեղակայման օբյեկտներին: Կան որոշակի ավերածություններ, կորուստներ, դրանք չնչին են: Լրացուցիչ կշտնեք, կոնկրետ թվագրական կներկայացնենք»,-ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ արդեն կա որոշում զորահավաքի մասին:



