Գեղարքունիքի մարզի սահմանային դիրքերում իրավիճակը վերահսկելի է
POLITICSԳեղարքունիքի մարզի սահմանային դիրքերում իրավիճակը վերահսկելի է: Այս մասին Գեղարքունիքի մարզպետարանը հայտարարություն է տարածել:
«Գեղարքունիքի մարզի սիրելի բնակիչներ
Հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել։ Պաշտպանության բանակը հետ է մղում հակառակորդի հարձակումները:
Ես վստահ եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը ամուր կանգնած է Պաշտպանության բանակի, ՀՀ Պաշտպանության նախարարության, Հայաստանի զինված ուժերի կողքին և մեր հզոր տղաների գործողությունների սատարողն է:
Գեղարքունիքի մարզի սահմանային դիրքերում իրավիճակը վերահսկելի է:
Ես խնդրում և միաժամանակ հորդորում եմ չմատնվել խուճապի և հետևել միայն պաշտոնական լրատվությանը:
Կեցցե մեր Հայրենիքը, կեցցե մեր հզոր ու հաղթական բանակը:
Մենք հաղթելու ենք»։
1
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
2
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
3
AraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation
4
IDBank warns about scams disguised as remote work
5
Ucom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers



