Շղթայական ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են 5 մեքենա
SOCIETYԵրեկ՝ սեպտեմբերի 25-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրրի մարզում։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Ժամը 20։20-ի սահմաններում Արմավիր-Երևան ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում՝ Մայիսյան գյուղի վարչական տարածքում, բախվել են Kia, Nissan Maxima, Nissan Tiida, Ford Transit և Ваз 2107 մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, իսկ բախման հետևանքով Nissan Tiida-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել գնացքի գծերի վրա։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



