ԳԹԿ-ն դիմորդներին կվերադարձնի քննություններ համար մուծված գումարը
SOCIETY2020-21 ուսումնական տարվա բուհերի ընդունելության յուրաքանչյուր քննության մասնակցելու համար դիմորդները 1500-ական դրամ են մուծել Գնահատման և թեստավորման կենտրոնի հաշվեհամարին: Համավարակի պատճառով կառավարության մայիսի 21-ի որոշմամբ սահմանվել է բուհի ընդունելության մեկ քննություն:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ գնահատման և թեստավորման կենտրոնից։
«Մեկից ավելի քննություն հայտագրած դիմորդների՝ ԳԹԿ հաշվեհամարին փոխանցված ավելորդ գումարը ԳԹԿ-ն ամբողջությամբ փոխանցել է ՎՏԲ Հայաստանբանկ ընկերության 16048356610700 հաշվեհամարին:
Ուստի տեղեկացնում ենք, որ բացի մեկ քննության համար մասնակցության գումարից, վճարված գումարները դիմորդները կարող են ստանալ ՎՏԲ բանկի բոլոր մասնաճյուղերից՝ պարտադիր ներկայացնելով և՛ ծննդյան վկայականը, և՛ անձնագիրը /կամ ID քարտը/:
Բանկի ընտրությունը պայմանավորված է Հայաստանում ամենաշատ մասնաճյուղեր ունենալու հանգամանքով,- ասված է ԳԹԿ-ի հայտարարության մեջ:



