Օղու 12 անսպասելի կիրառություն
LIFEՕղու կիրառության նվազագույնը մեկ տարբերակ գիտեն բոլորը։ Բայց այն միայն հնագույն ալկոհոլային խմիչք չէ։ Բացի օղու ավանդական կիրառությունից, օղին համարվում է հրաշալի անտիսեպտիկ, ճարպերի լուծիչ և կոնսերվանտ։
Փորձառու տնային տնտեսուհիները այն կիրառում են կենցաղում՝ դրանով փոխարինելով այլ միջոցները։
1. Եթե Ձեզ հարկավոր է մաքրել թանկարժեք քարերով զարդերը, 5 րոպեով ընկղմեք դրանք օղիով լի բաժակի մեջ։ Որից հետո լվացեք ջրով և չորացրեք փափուկ կտորով։ Զարդերը կպսպղան նորովի։
2. Լեյկոպլաստը ամուր կպչել է մաշկի՞ն։ Վերցրեք բամբակ, թրջեք այն օղու մեջ և դրեք պլաստիրի վրա։ Ալկոհոլը կլուծի կպչող շերտը և Դուք կկարողանաք այն հանել առանց ցավեցնելու։
3. Եթե ուղևորվում եք դեպի ծով, չմոռանաք Ձեր հետ վերցնել օղով լի փոքրիկ շիշ։ Եթե Ձեզ հանկարծ խայթի մեդուզան, օղով կոմպրեսները կմեղմեն ցավը։ Բայց դա չի նշանակում, որ չպետք է հետազոտվել բժշկի մոտ։
4. Ակնոցի ապակիները մաքրելու համար, կտորը մի թեթև թրջեք օղով և նոր մաքրեք։ Ալկոհոլը կմաքրի ապակիները և կվերացնի մանրէները։
6. Պատուհանները մաքրելիս, ջրին ավելացրեք մի փոքր օղի։ Մաքրելուց հետո ապակիները կպսպղան։
7. Որպեսզի ծաղիկները երկար դիմանան, ծաղկամանի ջրի մեջ ավելացրեք մի փոքր օղի և շաքարավազ։ Ալկոհոլը կվերացնի ջրի մեջ եղած մանրէները, իսկ շաքարը սնունդ կհանդիսանա ծաղիկների համար։
8. Եթե հոգնել եք պայքարել մոլախոտերի դեմ, օգտվեք այս միջոցից։ Իրար հետ խառնեք 30 մլ օղին, մի քանի կաթիլ աման լվանալու հեղուկը և 2 բաժակ ջուրը։ Լցրեք ստացված լուծույթը հեղուկացիրի մեջ և ցողեք մոլախոտերի վրա։
Շարունակությունն`այստեղ
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
3
AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025
4
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Acro...
5
"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick...






