Yerevan, 25.June.2026,
00
:
00
BREAKING


Գյու­ղո­լոր­տի առա­ջըն­թա­ցը պա­հան­ջում է պե­տու­թյան կող­մից հա­մա­լիր աջակ­ցու­թյուն, այլ ոչ թե հատ­վա­ծա­կան քայ­լեր

SOCIETY

Կորոնավիրուսի համավարակը էական փոփոխություններ է առաջ բերել մարդկանց կյանքում։ Եվ պատահական չեն այն գնահատականները, որ մեծ տեղաշարժեր են սպասվում երկրների տնտեսությունների ճյուղային կառուցվածքում։ Իզուր չեն կանխատեսումները, որ նույնիսկ համաճարակի սուր փուլի ավարտից հետո շարունակվելու են մարդկանց տեղաշարժի սահմանափակումները, և այնպիսի ոլորտներ, ինչպես զբոսաշրջությունը, զվարճություններն ու հանրային սնունդը, անորոշ ժամանակով ի վիճակի չեն լինելու վերադառնալ նախաճգնաժամային մակարդակին։ Իսկ ամենալուրջ խնդիրը թերևս կապված է լինելու օդային հաղորդակցությունների ու ցամաքային բեռնափոխադրումների իրականացման դժվարությունների ու բնակչությանը անխափան մատակարարումներ ապահովելու հետ։

Հենց այստեղ է, որ առաջ է գալիս պարենային անվտանգության ապահովման խնդիրը հատկապես այն պարագայում, երբ իրավիճակից կախված կարող են մի շարք երկրների կողմից պարենային ապրանքների արտահանման գործընթացում սահմանափակումներ կիրառվել։ Բացի այդ, ներկայիս փուլում պահպանվում է պարենային ապրանքների գների թռիչքաձև բարձրացման հավանականությունը։ Այս իրողությունները հաշվի առնելով՝ անհրաժեշտություն կա, որ Հայաստանը ժամանակ չկորցնի և հատուկ ուշադրություն դարձնի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը։

Հաշվի առնենք, որ միայն գյուղատնտեսության զարգացման միջոցով է հնարավոր լուծել Հայաստանի պարենային ինքնաբավության խնդիրը։ Եվ այս հանգամանքը հատկապես մեծ կարևորություն է ստանում այն պարագայում, որ վերջին տարիներին գյուղոլորտում անկումային իրավիճակ է, և նույնիսկ 2019 թվականի տնտեսության աճի պարագայում գյուղատնտեսությունը 4 տոկոսով անկում ունեցավ։ Սակայն կառավարությունը գյուղատնտեսության ոլորտում մի քանի կիսատ-պռատ քայլեր ձեռնարկելուց ու որոշակի քանակությամբ անտոկոս վարկեր տրամադրելուց հետո գյուղատնտեսության զարգացման հարցը համարում է լուծված։ Այնինչ գյուղոլորտի առաջընթացը պահանջում է պետության կողմից համալիր աջակցություն, որը շոշափելիորեն կխրախուսի գյուղացիների և ֆերմերների գործունեությունը։

Սրա փոխարեն օրեր առաջ վարչապետ Փաշինյանը նշում էր, թե տնտեսվարողներն ուղղակի անսացել են իր «ոչխար պահելու» կոչերին, ու 2020 թվականի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանից կենդանի ոչխարի և այծի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 256 տոկոսով։ Նախ՝ գյուղատնտեսությունը միայն կոչերով չէ, որ պետք է զարգանա, քանի որ անհրաժեշտ է բարենպաստ պայմաններ ստեղծել տնտեսվարողների գործունեության համար։ Եվ երկրորդ՝ մանր եղջերավոր անասունների արտահանման ավելացումը դեռևս չի նշանակում, թե իրավիճակը դրական է։ Եթե անասնապահության ոլորտում առաջընթաց է գրանցվել, ապա առաջին հերթին Փաշինյանը պետք է արձանագրեր գլխաքանակի ավելացումը, այլապես առավել հավանական է, որ ճգնաժամային բարդ պայմաններից ելնելով՝ տնտեսվարողները վաճառել և արտահանել են իրենց անասունները, իսկ գլխաքանակի վերականգնման համար ուղղակի տարիներ են պահանջվելու։

Իսկ սա չի կարող զարգացում համարվել։ Փաշինյանը կարևոր գործ արած կլինի, եթե ոչ էական ցուցանիշներ հրապարակելու փոխարեն մտածի, թե ինչպես կարելի է լուծել գյուղոլորտի հետ կապված այնպիսի խնդիրներ, ինչպիսին, օրինակ՝ գյուղապրանքների մթերման խնդիրն է, երբ բերք արտադրողները գրեթե ամեն օր ակցիաներ են կազմակերպում, ճանապարհներ են փակում՝ բողոքելով մթերման գներից։ Այնինչ իշխանությունների կարգավորող միջամտությունն այդպես էլ չի երևում: Իսկ դա անհրաժեշտ է, որ գյուղացին չտուժի և շարունակի աշխատանքներ տանել հաջորդ տարի ևս առատ բերք ստանալու համար, այլ ոչ թե հիասթափվի ու հրաժարվի իր գյուղատնտեսական ծրագրերից։

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris