Yerevan, 23.September.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանից, Արցախից հնչող ցանկացած հայտարարություն պետք է լինի առավելագույնս հավասարակշռված, կշռադատված․Տիգրան Աբրահամյան

BLOG

Past.am

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը  հոդված է հրապարակել, որում գրում է, որ իշխանությունը պետք է հանրության հետ երկխոսություն սկսի և քաղաքացիներին նախապատրաստի ճակատում ուրվագծվող տարբեր սցենարների։ Նրա խոսքով՝  նույնիսկ եթե կարճաժամկետ կտրվածքով ռազմական գործողությունները չվերսկսվեն, ներկա ռազմաքաղաքական իրադրության պայմաններում պետք է լավագույնս նախապատրաստվել հնարավոր հարվածին։ Հոդվածը կարդացեք ստորև։

Արդեն 2 ամիս է՝ Ադրբեջանն ու Թուրքիան գրեթե ամենօրյա ռեժիմով Հայաստանին սպառնում են պատերազմով և, ըստ էության, ֆիզիկական բնաջնջմամբ։ Եթե մինչև տավուշյան մարտական գործողությունները Ադրբեջանում դա հիմնականում արտահայտվում էր ռազմական հռետորաբանությամբ և սահմանային սադրանքներով, ապա այս փուլում դրանց ուղեկցում են պատերազմին հատուկ այլ միջոցառումներ և գործողություններ։ 

Այս փուլում Թուրքիայի ուղիղ միջամտությունն ու Ադրբեջանի հետ բոլոր ուղղություններով ներդաշնակ գործելը, Հայաստանի նկատմամբ կոշտ բառամթերքի կիրառումն ու սպառնալիքները լրիվ այլ մակարդակում են։

Ակնհայտորեն Ադրբեջանն ու Թուրքիան ռազմական պլանավորումների մեջ են, որը ներառում է երկու երկրների զինված ուժերի նախապատրաստումից (նաև ծայրահեղական զինյալների ներգրավվածություն), դիվանագիտական պրեսինգ, քարոզչական ու հոգեբանական գրոհներ, հասարակությունների պատերազմի պատրաստում և այլն։

Մեծ առումով թուրք-ադրբեջանական գերակտիվացումը երկու հիմնական նպատակ ունի։

Առաջին՝ Արցախի հարցի ռազմական ճանապարհով կարգավորմանն ուղղված նախապատրաստվածություն։

Երկրորդ՝ ճնշումների, սպառնալիքների միջոցով փոխզիջման, զիջման հասնելու խնդիր։

Ընդ որում՝ երկրորդ տարբերակի դեպքում էլ ռազմական գործողությունների վերսկսումը բավականին մեծ է։

Նկատելի է, որ այս ճանապարհին Թուրքիան և Ադրբեջանը մեծ ջանքեր են գործադրում Հայաստանին և Արցախին ագրեսորի թիկնոց հագցնելու և իրենց հետագա ագրեսիան միջազգային հանրության համար առավել ընկալելի դարձնելու համար։

Այս փուլում Հայաստանից, Արցախից հնչող ցանկացած հայտարարություն պետք է լինի առավելագույնս հավասարակշռված, կշռադատված, որովհետև պատերազմը զուտ մարտական գործողությունների փուլ չէ, այն ներառում է պատերազմ դիվանագիտական, տնտեսական, քարոզչական մակարդակներում և լիակատար հաղթանակը կախված է այս բոլոր բաղադրիչների առավելության հաստատմամբ։

Երբ խոսում ենք կշռադատվածության մասին, դա բնավ չի նշանակում, որ չպետք է արձագանքել կամ կոշտացնել հայտարարությունները, դա նշանակում է, որ պետք է հասկանալ, որ հատկապես այս փուլում միջազգային հանրության համար ընկալելի լինելու խնդիրն առավել սուր է դրված և բոլոր քայլերն ու գործողությունները պետք է իրականացնել այդ տրամաբանության ներքո։

Եթե նույնիսկ անհրաժեշտություն կա առաջին հարվածը հասցնելու և մեկնարկն ապահովելու համար, այդ գործողությունները պետք է ապահովվեն անհրաժեշտ դիվանագիտական, քաղաքական, քարոզչական բաղադրիչով։

Ի՞նչ քայլեր է իրականացնում մեր երկիրը ռազմական գործողությունների նախապատրաստելու ուղղությամբ։ Արդյո՞ք նման քայլեր առհասարակ նկատելի են։

Պաշտպանության նախարարի հայտարարությունները, հանդիպումները տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցիչների հետ, հնչեցվող մեսիջները փաստում են, որ Պաշտպանության նախարարությունում այդ գիտակցումը լիարժեքորեն կա և այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են։

Տավուշում տեղի ունեցած իրադարձություններից հետո, երբ շատերին թվում էր, որ պատերազմն ավարտված է, թշնամին՝ վերջնականապես ջախջախված, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը նախ հանդես եկավ ռազմակոչով, որում բավականին հստակ արձանագրված էր անվտանգության հետ կապված մեր գլխավոր խնդիրը՝ «Ադրբեջանը, ոգեշնչվելով մեր թշնամիների բազմակողմանի աջակցությունից, չի կարողանում հաշտվել Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելքում իր կողմից սադրած մարտական գործողություններում ջախջախիչ պարտություն կրելու հանգամանքի հետ և սպառնում է մեզ լայնածավալ պատերազմով»:

Նույնիսկ Հայաստանի անկախության 29-րդ տարեդարձի իր ուղերձում ԳՇ պետն առավել կարճ արձանագրեց իր պատկերացումները առաջիկա զարգացումներում զինված ուժերի գլխավոր սկզբունքի մասին` «Հայաստանի և Արցախի  ամեն սանտիմետրը մեզ համար հայրենիք է՝ սկսած մեր տնից, մինչև սահմանին տեղակայված դիրքեր, և մենք շարունակելու ենք ամուր ու անսասան կանգնած մնալ՝ երբեք թույլ չտալով, որ հայրենի հողը տատանվի հայի ոտքի տակ»։

Սակայն ինչպես արդեն ասացի, պատերազմի նախապատրաստվելը կամ թշնամուն հակազդելը միայն զինված ուժերով չի կարող սահմանափակվել։

Կառավարման համակարգը պետք է նախապատրաստել պատերազմական գործողություններին՝ առանց սպասելու, թե Թուրքիան կամ Ադրբեջանը որ ճակատից, որ պահին կամ երբ կհարվածեն։ Ցանկացած ժամը, օրը, շաբաթն այսօր մեծ կարևորություն ունի, պետք է գործել շատ արագ։

Ամենակարևորը՝ իշխանությունը պետք է հանրության հետ երկխոսություն սկսի, մեր քաղաքացիներին նախապատրաստի ճակատում ուրվագծվող տարբեր սցենարների։

Կրկնում եմ՝ միգուցե կարճաժամկետ կտրվածքով ռազմական գործողությունները չվերսկսվեն, սակայն ներկա ռազմաքաղաքական իրադրության պայմաններում պետք է լավագույնս նախապատրաստվել հնարավոր հարվածին, էլ չեմ ասում, որ պատերազմին պատրաստ լինելն ու անհրաժեշտ միջոցառումների իրականացումը նաև կանխարգելիչ բնույթ ունի։

Իշխանությունը հապաղելու իրավունք ուղղակի չունի, հակառակ դեպքում հետևանքները կարող են անդառնալի լինել։ Պետք է օր առաջ անհրաժեշտ մեխանիզմները գործարկել և իր հիմնական անելիքները կառուցելիս կենտրոնում ունենալ թուրք-ադրբեջանական տանդեմի դաշտ նետած սպառնալիքները։

From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive