Yerevan, 14.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Տիրուհի Հակոբյանի ոչ ավանդական հարսանիքի անակնկալները, հատուկ իր համար ստեղծված հարսի զգեստն ու մեղրամիսը Դուբայում

LIFE

Tert.am Life-ն իր ընթերցողներին արդեն տեղեկացրել է, որ դերասանուհի Տիրուհի Հակոբյանն ու ընտրյալը` Հայկ Առաքելյանը, ամուսնացել են: Տիրուհին Tert.am Life–ին է տրամադրել հարսանեկան լուսանկարներն ու պատմել է մանրամասները:

Զույգի հարսանիքը ծրագրված է եղել հունիսին, սակայն համաճարակի պատճառով ստիպված են եղել հետաձգել: «Կազմակերպչական աշխատանքներով զբաղվել ենք երկուսով: Դիզայնով հատուկ ընկերություն է զբաղվել, իրականացրել էին իմ բոլոր մտքերը, նույնիսկ մանրուքներն իմ սրտով էին: Այդ նախապատրաստական իրարանցումը շատ հանգիստ անցավ, չեմ լարվել: Հարսանեկան տորթը նույնպես թեթև և շատ արագ ենք ընտրել: Ես տեսել էի այդ ձևը, ցույց տվել Հայկին, նրան շատ էր դուր եկել»,-պատմեց Տիրուհին:

Նա հարսանեկան երկու զգեստ է ունեցել. «Առաջին զգեստս հատուկ ինձ համար էր կարվել, դիզայնը վաղուց էի որոշել, քանի որ հարսանիքը պետք է հունիսին տեղի ունենար: Զգեստը վաղուց պատրաստ էր, փոքրիկ շտրիխներ էին անավարտ մնացել: Երկրորդ զգեստս թեթև զգեստ էր: Փոքրուց երազում էի հարսանիքիս երկու զգեստ կրել, առաջինն ավելի շքեղ, երկրորդը՝ թեթև: Երազանքս իրականացրի»:

Տիրուհու խոսքով` հարսանիքը հայկական ավանդական չի եղել: Քավորի պարտականությունները ստանձնել է Հայկի ընկերը, իսկ ազաբն ու հարսնաքույրը եղել են երգիչ Տյոմն ու նրա հարսնացուն` Էմմա Հովհաննիսյանը: «Քաղաքից դուրս հյուրանոց էինք վարձել` որպես հարսի և փեսայի տուն: Հենց այդտեղից երկուսով դուրս եկանք` խուսափելով հարսի և փեսայի տուն գնալու ավանդական արարողությունից: Պսակադրվեցինք Օհանավան գյուղում գտնվող Հովհաննավանք եկեղեցում, հետո գրանցեցինք ամուսնությունը զագսում  ու գնացինք  ռեստորան: Վերջում ծաղկեփունջը նույնպես չնետեցի ավանդական ձևով: Բացեցի փունջն ու այնպես նետեցի, որ բոլոր աղջիկներն էլ կարողանան բռնել»,-պատմեց նա:

Տիրուհին նշեց, որ ամեն ինչ անցել է այնպես, ինչպես պատկերացրել էր. «Սկզբում ես չէի լարվում, շատ հանգիստ էի: Այն պահին, երբ քավորկինը քողը պտտում էր շուրջս և քույրս երգում էր ինձ համար, աչքերս լցվեցին ու, անկախ ինձնից, հուզվեցի: Ամբողջ օրը չէի հասականում, թե ինչ է կատարվում, այդ ամենն ինձ հե՞տ է կատարվում, թե` ոչ»:

Դերասանուհին նաև նշեց, որ խնջույքն անանկնկալներով լի է եղել: «Ռեստորանում Հայկն անակնկալ էր պատրաստել ինձ համար: Սրահ մտնելուց առաջ հանդիսավարն ինձ հարցրեց, թե որն է իմ ամենասիրելի երգը, որ կցանկանայի լսել հենց այդ պահին, պատասխանեցի` «Նեմրա» խմբի «Նարե» երգը: Մտա սրահ և տեսա, որ իմ սիրելի խումբը ներսում է, երգում է իմ սիրելի երգը: Մյուս անակնկալը մատուցեցին քույրս` Արմինեն, երգիչ Տյոմն ու նրա նշանածը` Էմման: Ինձ համար երգերի շարք էին պատրաստել, վերջում ես էլ բարձրացա բեմ ու երգեցի: Հաջորդ անակնկալն էլ պատրաստել էր երգիչ Գոռ Սուջյանը` գեղեցիկ երգի տեսքով»,-ընդգծեց նա:

Հարսանեկան ճամփորդության համար զույգը նախ ընտրել է Կիպրոսը, հետո, համաճարակային իրավիճակից դրդված, ստիպված է եղել փոխել ուղղությունը. «Մեկ շաբաթով Դուբայ մեկնեցինք ու հրաշալի հանգիստ ունեցանք»:

Նշենք, որ Տիրուհին ու Հայկը, շատ վաղուց են ընկերություն արել՞ «Ես ու Հայկը միմյանց փոքրուց ճանաչում ենք, քանի որ նա մեր բակից է, բայց շփում չենք ունեցել: Հայկը քրոջս հասակակիցն է ու միասին շատ են խաղացել: Մի օր քույրս ծանոթացրեց նրա հետ ու այդ օրից հետո արդեն բարևում էինք միմյանց: Այդպես, բարևը դարձավ էլ ավելի, ու 3 տարի առաջ սկսեցինք ընկերություն անել,-ասաց նա և կեսկատակ նշեց, որ Հայկի մեջ իրեն առաջինը բլուզի գույնն է գրավել,-Իսկ եթե ավելի լուրջ, Հայկը բնավորությամբ և արտաքինով տարբերվող է: Չեմ կարող ասել, թե ինչպես հասկացա, որ հենց նա է այն միակը, երևի սերը հասկացրեց»:  

UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia