Աթլետ Լևոն Աղասյանը հաղթել է Բալկանյան երկրների առաջնությունում
BLOGՌումինիայում աթլետիկայի Բալկանյան երկրների առաջնությունում եռացատկորդ Լևոն Աղասյանը նվաճել է ոսկե մեդալ:
Այս մասին մարզիկը հայտնել է Facebook-ի իր էջում։
Աղասյանը նաև տեսանյութ է հրապարակել մրցումներից։
Մարզիչ Արսեն Պետրոսյանի սանն առաջին տեղն է գրավել 16 մետր 53 սմ արդյունքով:
Սա 25-ամյա մարզիկի արդեն վեցերորդ ոսկե մեդալն է բալկանյան խաղերում:
Նշենք, որ աթլետիկայի Հայաստանի հավաքականը Ռումինիայում մասնակցել է բալկանյան երկրների 73-րդ առաջնությանը:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



