Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 196 նոր դեպք
INTERNATIONAL NEWSՎերջին օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 196 նոր դեպք, ևս 13 վարակված առողջացել է: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը` հղում անելով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:
Վրաստանում, ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3502 դեպք, վարակվածներից 1494-ն առողջացել է, 19-ը՝ մահացել:
5014 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 836-ը հսկողության տակ է հիվանդանոցներում:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 30 991 775 է, մահացել է 961 463 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



