Բելառուսում ավելի քան 1000 իրավապահների տվյալների արտահոսք է եղել․ ՆԳՆ-ը մեկնաբանում է
INTERNATIONAL NEWSԲելառուսի ներքին գործերի նախարարությունն արձագանքել է համացանցում իրավապահների տվյալների արտահոսքին: Այս մասին հայտնել Է հանրապետության ՆԳՆ մամուլի քարտուղար Օլգա Չեմոդանովան, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն ։
Ինչպես հայտարարել է Չեմոդանովան, իրավապահ մարմինները բավարար տեխնոլոգիաներ և միջոցներ ունեն արտահոսքի մեղավորների մեծ մասին պատասխանատվության ենթարկելու համար:
Ուժային գերատեսչությունների ավելի քան հազար աշխատակիցների տվյալները սեպտեմբերի 19-ին հասանելի են դարձել: Մասնավորապես, գաղտնազերծվել են աշխատակիցների ազգանունները, անունները, հայրանունները, ծննդյան տարեթվերը, բնակության հասցեն, կոչումներն ու պաշտոնները, ինչպես նաև այն ստորաբաժանումները, որտեղ նրանք ծառայություն են անցնում:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



