Թովմասյանը Սահմանադրական դատարանի բոլոր նիստերին մասնակցել է. ՍԴ-ն հայտարարություն է տարածել
POLITICSԹովմասյանը մասնակցել է նշանակված բոլոր աշխատակարգային և Սահմանադրական դատարանի նիստերին: Այս մասին հայտնում է ՀՀ Սահմանադրական դատարանը՝ հերքելով «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված տեղեկատվությունը:
«Այսօր «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակել է Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի՝ աշխատանքի չներկայանալու վերաբերյալ նյութ, ինչը տարածում է գտել նաև այլ լրատվամիջոցներում։
Ի պատասխան վերոգրյալի՝ տեղեկացնում ենք, որ սույն թվականի հունիս ամսին տրամադրված արձակուրդից վերադառնալուց հետո պարոն Թովմասյանը մասնակցել է նշանակված բոլոր աշխատակարգային և Սահմանադրական դատարանի նիստերին (օգոստոսի 7, 18, 25, սեպտեմբերի 1, 15, 18), ուստի, նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։
Սահմանադրական դատարանի աշխատակազմ»:
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
Grant Akopian has been elected to the AmCham Board
4
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years
5
Ucom Upgrades Internet Speed for Unity Packages



