Ազատության հրապարակից մեկնարկեց էլեկտրաէներգիայի թանկացման դեմ իրազեկման երթը
SOCIETYԵրեւանի Ազատության հրապարակում քիչ առաջ սկսվեց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը կասեցնել պահանջող «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության իրազեկման երթը:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ երթի մասնակիցներըՀյուսիսային պողոտայով, Հանրապետության հրապարակով, Ամիրյան փողոցով եւ Մաշտոցի պողոտայով հասնելու են Բաղրամյան 1, որտեղ երեկ 19:00-ից նստացույց են անում բազմաթիվ քաղաքացիներ:
Նշենք, որ հունիսի 23-ի երեկոյան ժամը 19:00-ից քաղաքացիները հավաքվել են Բաղրամյան պողոտայում, փակել այն եւ պահանջում են կասեցնել հունիսի 17-ին կայացրած որոշումը:
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:



