Կորոնավիրուսով վարակման 244 նոր դեպք մեկ օրում. մահացել է 2 մարդ
SOCIETYՀայաստանում սեպտեմբերի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 244 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 47 154-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 928 է:
Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Սեպտեմբերի 19-ի դրությամբ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1213-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 182 է, ընդհանուր առողջացածներինը՝ 42551, փաստացի բուժվողներինը՝ 3390 (մեկ օրում ավելացել է 60-ով): Մեկ օրում արվել է 3737 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 259 664 թեստ:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



