Սան Ֆրանցիսկոյում հայկական կենտրոնը հարձակման է ենթարկվել
SOCIETYՍան Ֆրանցիսկոյի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից գտնվող հայկական կենտրոնը հարձակման է ենթարկվել, հաղորդում է «Ասպարեզը»:
Նշվում է, որ հրդեհի հետևանքով նյութական մեծ վնաս է հասցվել: Այդ կենտրոնում են գտնվում «Վասպուրական» սրահը և եկեղեցու ու շրջանի կազմակերպությունների գրասենյակները:
Նշվում է, որ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգաբարձությունը և համայնքի ղեկավարությունը, քաղաքի հրշեջների և օրինապահ մարմինների հետ համագործակցությամբ՝ հետամուտ կլինեն ազգային ատելության հողի վրա կատարած հարձակումը բացահայտելուն:
Ավելի վաղ ադրբեջանցիներն ու թուրքերը հարձակվել էին Սան Ֆրանցիսկոյի Գռուզեան-Զաքարեան-Վասպուրական ազգային վարժարանի և դրան կից գտնվող հայկական կենտրոնի վրա՝ հայհոյանքներ գրելով, Ադրբեջանի դրոշի գույները պատկերելով պատերի վրա:
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
AraratBank Announces Change in Executive Leadership
4
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years
5
Ucom Upgrades Internet Speed for Unity Packages



