Ուկրաինայում տղամարդը փորձել է ինքնասպան լինել երկրի նախագահի պատճառով
INTERNATIONAL NEWSՈւկրաինական Դնեպրոպետրովսկում (Դնեպր) տղամարդը փորձել է հրապարակավ ինքնասպան լինել: Այս մասին գրում է eadaily.com կայքը:
Ինքնասպանությանն առավելագույն «հնչեղություն» տալու համար տղամարդը որոշել է կյանքին վերջ տալ շրջանային ադմինիստրացիայի շենքի դիմաց:
Տղամարդը փորձել է դանակով ինքնասպան լինել և նույնիսկ հասցրել է շեղբով ծակել որովայնը: Այնուամենայնիվ, հրապարակային «խարակիրին» ձախողվել է: Ինքնասպանը ողջ է մնացել, շտապօգնությունը նրան տեղափոխել է հիվանդանոց:
Տղամարդը, բացատրելով իր արարքը, ասել է, որ այդպիսով «փորձել է բողոքել Ուկրաինայի ներկայիս նախագահ Վլադիմիր Զելենսկիի դեմ»: Միևնույն ժամանակ ոստիկանների և դատաբժշկական փորձագետների հետ զրույցում նա չի կարողացել որևէ հիմնավոր դժգոհություն արտահայտել Զելենսկիի հասցեին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



