Ժոզե Մոուրինյո․ Գաղտնիք չէ, որ Գարեթ Բեյլը միշտ հիացրել է ինձ
SPORTԼոնդոնի «Տոտենհեմի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է, որ հիանում է Մադրիդի «Ռեալի» ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլի ֆուտբոլային որակներով։ Ֆուտբոլիստի գործակալ Ջոնաթան Բարնետը հաստատել էր, որ բանակցում են անգլիական ակումբի հետ։
«Ես դեռ «Ռեալում» ցանկանում էի ձեռք բերել Բեյլին, բայց այն ժամանակ հնարավոր չեղավ։ «Ռեալի» նախագահը վստահեց իմ գիտելիքներին եւ Գարեթին բերեց թիմ արդեն իմ հեռանալուց հետո։
Գաղտնիք չէ, որ Բեյլը միշտ հիացրել է ինձ։ Կարծում եմ՝ այդ մասին Գարեթն էլ գիտի»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։
Բեյլը «Ռեալ» է տեղափոխվել «Տոտենհեմից» 2013-ին 101 միլիոն եվրոյով։ Այժմ Արքայական ակումբը պատրաստ է 31-ամյա ֆուտբոլիստին վաճառել 20 միլիոն եվրոյով։ Նրա պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիս։
1
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
2
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...
3
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer
4
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
5
The Final Round of the Junius Tournament Has Begun



