Պատգամավորին խիստ մտահոգող ու անհանգիստ սեպտեմբերը
BLOGMetaqse Hakobyan-ի ֆեյսբուքյան էջից՝
Ստացվում է,որ դասասենյակում մինչև 35 աշակերտ կողք կողքի նստելը, այդ նույն դասասենյակում դասամիջոց անցկացնելը խնդիր չի առաջացնելու, բայց 10-12 տարեկան երեխաների դասապրոցեսը 2-րդ հերթով կազմակերպելը <<փրկելու>> է համավարակի տարածումից: Իսկ որևէ մեկը չափե՞լ է այն վտանգներն ու անհարմարությունները, որոնք առաջանալու են: Ինձ բազմաթիվ ծնողներ և ուսուցիչներ հարցեր են ուղղում, որոնց պատասխանները ես չունեմ…
ա) Ինչպե՞ս է ծնողը երեխային (երեխաներին) միայնակ թողնելու տանը:
բ) Ինչպե՞ս է երեխան (երեխաները) միայնակ օգտվելու գազօջախից (անվտանգ), սնվելու, միայնակ գնալու դպրոց:
գ) Համարյա բոլոր երեխաները հաճախում են մշակութային կենտրոններ, մարզադպրոցներ, զարգացման կենտրոններ: Ստացվում է, որ երեխաները ֆիզիկապես հնարավորություն չեն ունենալու հաճախել այլ կենտրոններ:
դ) Եթե երեխայի դասերն ավարտվելու են երեկոյան,ինչպե՞ս է մթնշաղին անվտանգ տուն հասնելու: Ե՞րբ է տնային հանձնարարությունները կատարելու և ամրապնդելու դպրոցում ստացած գիտելիքները:
ե) Եվ ինձ համար անչափ կարևոր հանգամանք, ինչպե՞ս և ե՞րբ է ծնողը վերահսկելու իր երեխայի ուսումնական գործընթաց:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



