Ո՞ր հայ հայտնիներն էին մասնակցում մանկական ուղեղային կաթվածով փոքրիկներին նվիրված բարեգործական միջոցառմանը
LIFEBlognews.am-ը գրում է.
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 20.00-ին, «Royal Tulip» հյուրանոցում կայացավ «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության գալա ընթրիքը: Ընթրիքի նպատակն էր կազմակերպության մշտական գործընկերներին և նոր բարերարներին մանրամասն ներկայացնել կազմակերպության անցած 3 տարվա ճանապարհը, պատմել կատարված աշխատանքի մասին ու ներկայացնել հետագա ծրագրերը:
«Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության պրեզենտացիային հետևեց բարեգործական աճուրդ-հանգանակությունը, որի ժամանակ ներկայացված լոտերի վաճառքի ողջ եկամուտն ուղղվելու է մանկական ուղեղային կաթվածով երեխաներին աջակցելու համար նախատեսված ծրագրերի ֆինանսավորմանը։
Նշենք, որ «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության շնորհիվ այսօր անվճար մասնագիտական և նյութատեխնիկական օգնություն է տրամադրվում է 200-ից ավելի ՄՈւԿ-ով բալիկների և նրանց ընտանիքների, որպեսզի այդ երեխաներն ինքնաիրացման և հասարակության մեջ լիարժեք ինտեգրվելու հնարավորություն ունենան։

Ինչպես նշեց «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր Նարինե Մանուկյանն իր շնորհակալական ելույթում, ՄՈւԿ-ով երեխաները մեր հասարակության լիիրավ անդամներ են, ում համար պետք է ապահովել նպաստավոր պայմաններ, որպեսզի նրանք, ի հեճուկս իրենց խնդիրների, կարողանան լավ ապրել, երջանիկ լինել և ընտանիք կազմել։

Ինչպես նշեց «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր Նարինե Մանուկյանն իր շնորհակալական ելույթում, ՄՈւԿ-ով երեխաները մեր հասարակության լիիրավ անդամներ են, ում համար պետք է ապահովել նպաստավոր պայմաններ, որպեսզի նրանք, ի հեճուկս իրենց խնդիրների, կարողանան լավ ապրել, երջանիկ լինել և ընտանիք կազմել։
Բարեգործական երեկոն վարում էր «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Նազենի Հովհաննիսյանը։
Ներկա էին բազմաթիվ հյուրեր՝ հրավիրված են պետական պաշտոնյաներ, գործարարներ, արվեստի հայտնի ներկայացուցիչներ, ովքեր իրենց էական լուման ունեցան «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության հետագա ծրագրերի համար միջոցներ ներգրավելու հարցում։
1
SEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by A...
2
Ucom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact
3
“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Yout...
4
Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” Program
5
It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the...






















