Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


«Թարգ­մա­նու­թյու­նը գե­ղե­ցիկ վար­դի է նման, որին նա­յում ես ապա­կու հե­տև­ից»

CULTURE

Որքան հաճախ ենք լսում, որ մշակույթը միավորում է մարդկանց և ազգերին: Իրականությունն այն է, որ հենց դրա միջոցով ենք պատկերացում կազմում մեզ համար օտար պետությունների ու մարդկանց, նրանց կենցաղի ու ավանդույթների մասին: Այն կապում է բոլորիս, դարձնում մեկ ամբողջություն: Նույն միավորող դերն է կատարում գրականությունը: Իհարկե, շատերս չենք կարող, ասենք, անգլիացի կամ իտալացի ստեղծագործողների երկերին ծանոթանալ բնագրերն ընթերցելով: Այս պարագայում օգնության են գալիս թարգմանիչները:

Նրանց կատարած աշխատանքը մի տեսակ առաքելություն է, որի շնորհիվ մարդիկ առնչվում են այս կամ այն երկրի գրականությանը: Նման մի առաքելություն էլ իր ուսերին տանում է իրանահայ թարգմանիչ, թատրոնի ռեժիսոր Անդրանիկ Խեչումյանը: Նա արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ», Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալների, ՀԳՄ «Կանթեղ» մրցանակի, 2006 թվականին Իրանի «Թատրոնի տուն» կենտրոնի Պատվո շքանշանի, 2012 թվականին՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի:

Ցանկն այսքանով չի ավարտվում: «Բնակվում եմ Թեհրանում, բայց Հայաստանի հետ կապը շատ ամուր է, հաճախակի եմ գալիս այստեղ: Երկար տարիներ է՝ աշխատում եմ արվեստի և ընդհանրապես գրականության ասպարեզում: Նաև թատրոնի ռեժիսոր եմ: Հայաստանում երկու անգամ մասնակցել եմ «Արմմոնո» փառատոնին: Հայկական տարբեր պիեսներ, նաև վեպեր և վիպակներ եմ թարգմանել հայերենից պարսկերեն: Անցյալ տարի ճանաչվել եմ Իրանի մասշտաբով ամենասիրված թարգմանիչը: Սա պատիվ էր թե՛ ինձ, թե՛ իրանահայության համար: Սա փաստում է նաև այն մասին, որ Իրանում կարևորում են հայերի այնտեղ լինելը, մեր կատարած աշխատանքը:

Տարիների ընթացքում թարգմանել եմ Երվանդ Օտյանի «Անիծյալ տարիները 1914-1919. անձնական հիշատակներ», «Թաղականին կնիկը», «Ընկեր Փանջունի» ստեղծագործությունները, Վահան Թոթովենցի «Կյանքը հին հռովմեական ճանապարհին»վեպը, Սամվել Կոսյանի «Գուցե փրկվենք» պիեսը, ինչպես նաև նրա մանկապատանեկան ստեղծագործությունները, Էդվարդ Միլիտոնյանի, Ժիրայր Անանյանի, Կարինե Խոդիկյանի ստեղծագործություններից: Սա, իհարկե, ամբողջ ցանկը չէ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Խեչումյանը: Նկատում եմ՝ հիմնականում պիեսներ է թարգմանել: «Քանի որ նաև թատրոնի ռեժիսոր եմ, առաջ ավելի շատ պիեսներ էի թարգմանում, բայց վերջերս սկսել եմ վեպեր ու վիպակներ թարգմանել: Պատրաստ է հրատարակության Ալ. Շիրվանզադեի «Քաոսը»:

Մի քանի օր առաջ էլ լույս տեսավ Ռուբեն Մարուխյանի «Չիկարելիի արկածները»: Գիրքն արդեն հանձնել եմ Հայաստանի ազգային գրադարանին: Շուտով Թեհրանում լույս կտեսնի իմ թարգմանությամբ Մկրտիչ Սարգսյանի «Քաջ Նազարը»»,-նշում է մեր զրուցակիցը: Ասում է՝ մի քանի տարի առաջ, երբ Իրանում ներկայացրեց Մկրտիչ Սարգսյանի «Զինվորներ և սիրահարներ» վիպակի թարգմանությունը, իրեն հրավիրել էին Թեհրանի պետական ռադիո: «Մինչ մենք զրուցում ենք տաղավարում, նույն պահին ուղիղ եթերի միջոցով փողոցում հարցում էր անցկացվում՝ կարդացե՞լ են գիրքը, հետաքրքրե՞լ է իրենց: Երիտասարդները ոգևորությամբ պատմում էին իրենց տպավորությունների մասին: Այդ օրը կրկին համոզվեցի, որ մարդիկ բավականին հետաքրքրված են թարգմանություններով, կարդում են դրանք, ուրեմն կատարված աշխատանքն իզուր չէ: Տեսեք՝ Սամվել Կոսյանի «Գուցե փրկվենք» պիեսն արդեն չորրորդ անգամ է հրատարակվում, ընդհանուր առմամբ լույս է տեսել գրքի մոտ 9000 օրինակ:

Այս պիեսի հիման վրա նաև շուտով ներկայացում կբեմադրվի Թեհրանում»,-ասում է թարգմանիչը: Թարգմանչական աշխատանքն իր բնույթով բարդ է, ժամանակատար: Հետաքրքրվում եմ՝ ընթացքում լինո՞ւմ են խնդիրներ: Անդրադառնում ենք նաև դրանց՝ փորձելով հասկանալ՝ նման են երկու երկրներում առկա դժվարությունները: Թարգմանիչ-ռեժիսորը նշում է՝ տարբեր երկրներ տարբեր պայմաններ ունեն: «Արվեստի մարդիկ միշտ ամեն ինչից բողոքում են (ծիծաղում է-խմբ.): Նրանք ուզում են ամեն ինչ կատարյալ տեսնել, ժողովուրդները բարեկեցիկ կյանքով ապրեն, աշխարհում էլ խաղաղություն լինի: Գուցե նաև դա է պատճառը, որ որքան էլ ամեն ինչ լավ լինի՝ արվեստի մարդու պարտականությունն է բողոքել անարդարությունների դեմ: Իրանում արդեն լույս է տեսել իմ 39-րդ գիրքը, իհարկե, լինում են խնդիրներ, բայց դրանք այնքան լուրջ չեն, որ, օրինակ՝ ինձ համար դժվարություններ ստեղծեն:

Կարևորն այն է, որ երկու երկրներն էլ և դրանց մշակութային բնագավառով զբաղվող գերատեսչություններն ու անձերն ավելի մեծ կարևորություն տան գրականությանն ու արվեստին, հատկապես թարգմանչական բնագավառին: Հայաստանի ԿԳՄՍ նախարարությունը վերջին տարիներին դրամաշնորհներ է տալիս թարգմանիչներին, նույն էլ Իրանում է արվում: Սա շատ է քաջալերում թարգմանիչներին, որպեսզի նրանք անդրադառնան մի երկրի հեղինակներին և ներկայացնեն նրանց մյուս երկրին: Դժվարություններն ավելի շատ այլ տեղում են թաքնված:

Օրինակ՝ Իրանն իսլամական երկիր է, որոշ բաներ իրենց համար ընդունելի չեն, և թարգմանիչներն աշխատում են նկատի ունենալ նման հարցերը, երբ թարգմանում են գրական երկեր»,-ընդգծում է թարգմանիչը: Թարգմանչական գործն, անշուշտ, կարևոր է, այն ունի իր նրբությունները, առանձնահատկությունները և նաև բարդությունները: Ի վերջո, շատ հաճախ բնագիրը թարգմանելիս հնարավոր է հանդիպել բառերի, որոնք բնորոշ են միայն տվյալ լեզվին և կարող են փոխադրելի ու հասկանալի չլինել այլ մշակույթ ունեցող ժողովրդի համար: «Պետք է նշել հետևյալը՝ թարգմանչությունը պարտավորեցնում է մարդուն ընտրել ճիշտ բառեր, որոնք հասկանալի կլինեն տվյալ երկրի ընթերցողի համար:

Դա պարտականություն է: Իմ պարագայում, օրինակ՝ կարևոր նշանակություն ունի այն, որ ես շատ թելերով եմ կապված Հայաստանի հետ, հաճախ եմ գնում-գալիս, գիտեմ ինչպիսին են մարդկային հարաբերությունները, գիտեմ, թե որ հարցին ինչպես են անդրադառնում, իսկ դա շատ է օգնում, որ իմ թարգմանություններն ավելի հաջող լինեն: Բայց, միևնույն է, այն բավականին բարդ աշխատանք է, մարդը չի կարող դրա «կողքով հանգիստ անցնել»: Ես հիմա Մկրտիչ Սարգսյանի «Գրիգոր Նարեկացի» ստեղծագործությունն եմ թարգմանում, շատ գեղեցիկ վեպ է՝ հրաշալի տեսարաններով: Առաջարկում եմ, որ կարդան այդ գիրքը:

Մտքերն այնքան գեղեցիկ են շարադրված, որ հավատացեք՝ մեկ տողի վրա մինչև անգամ կարող եմ կես կամ մեկ ժամ ծախսել, որ հարմար և ճիշտ բառերը գտնեմ, որոնք կբնութագրեն տեսարանն ու հույզերը, որ նաև այդ բառերը կարողանան ճիշտ փոխանցել հեղինակի մտքերը: Թարգմանությունը կարող ենք համեմատել գեղեցիկ վարդի հետ, որին նայում ես ապակու հետևից: Ինչ էլ անենք, որքան էլ անթերի թարգմանություն ներկայացնենք, իհարկե, այն նույնը չէ, ինչ բնագիրը:

Բայց աշխատում ենք ճիշտ նախադասություններ ու բառեր ընտրել, որ կարողանանք գրողի մտքերը փոխանցել ընթերցողին: Այդ դեպքում նաև թարգմանչի կատարած աշխատանքը ջուրը չի ընկնի»,հավելում է նա: Իսկ զրույցը եզրափակում ենք կարևոր մտքով. «Միակ բանը, որ կարող է փրկել աշխարհը, արվեստն ու գրականությունն են: Դրանք գեղեցկացնում են կյանքը, և դրանց շնորհիվ ժողովուրդների կապն ավելի է ամրապնդվում, նրանք իրար ավելի են մոտենում»,-եզրափակում է Անդրանիկ Խեչումյանը:

Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBank