Մանջուկիչը կարող է տեղափոխվել Ռուսաստանի առաջնություն
SPORTԽորվաթիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մարիո Մանջուկիչը կարող է մարզական կարիերան շարունակել ռուսական «Լոկոմոտիվում»:
Чемпионат-ի տեղեկություններով՝ «Լոկոմոտիվն» արդեն համաձայնության է եկել ազատ գործակալի կարգավիճակում գտնվող Մանջուկիչի հետ: 34-ամյա ֆուտբոլիստը ռուսական ակումբում կստանա տարեկան 2.7 միլիոն եվրո աշխատավարձ:
Մանջուկիչը 2015-ին էր Մադրիդի «Աթլետիկոյից» տեղափոխվել Թուրինի «Յուվենտուս», սակայն չորս մրցաշրջան հիմնական կազմի խաղացող լինելուց հետո իտալական թիմի նոր գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի օրոք կորցրեց տեղը։ Այս մրցաշրջանում նա ոչ մի պաշտոնական հանդիպման չէր մասնակցել «Յուվենտուսում»։
Մանջուկիչը հանդես է եկել նաեւ Զագրեբի «Դինամոյում», գերմանական «Վոլֆսբուրգում» եւ Մյունխենի «Բավարիայում»։
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



