Yerevan, 24.April.2026,
00
:
00
BREAKING


Ազ­գա­յին ար­ժե­հա­մա­կար­գի պաշտ­պա­նու­թյան թե­ման կա­րող է լի­նել այն մեկ­նա­կե­տը, որի շուրջ կա­րող է ձև­ա­վոր­վել հա­մա­գոր­ծակ­ցու­թյան լայն պլատ­ֆորմ

ANALYSIS

Հայաստանը քաղաքական առումով թևակոխում է նոր շրջափուլ, որը շատ հաճախ անվանվում է «հետկորոնավիրուսային աշխարհ»։ Կորոնավիրուսի համավարակի որոշակի նահանջը հնարավորություն է տալիս համաճարակից բացի ուշադրություն դարձրել հասարակության համար կարևորություն ունեցող այնպիսի խնդիրների վրա, որոնք գործող սահմանափակումների պատճառով պատշաճ ուշադրության չեն արժանացել։ Խնդիրն այն է, որ համաճարակը քաղաքական առումով որոշակի վակուում է առաջացրել։

Եվ վերջին շրջանում իշխանությունները, օգտվելով համաճարակային իրավիճակից, երբ մեծ թվով մարդիկ փողոց դուրս գալու հնարավորություն չունեն, որպեսզի իրենց դժգոհությունը հայտնեն, մեկը մյուսի հետևից անցկացնում են հայկական ազգային արժեհամակարգի էությանը հակասող նախաձեռնություններ։ Ստացվում է, որ իշխանությունները հայտարարում են, թե ՀՀ-ի երբևէ ունեցած իշխանություններից ամենաազգայինն են, բայց այնպիսի ակնհայտ քայլեր են ձեռնարկում, որոնք ուղղված են ազգային արժեքները թուլացնելուն։

Աչքներիս առջև է հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծը, որի շուրջ մասնագետները հայտնեցին իրենց բազմաթիվ մտահոգությունները։ Բայց պետք է նկատել, որ ազգային արժեհամակարգի հարցը խոր նստվածք ունի մեր հասարակության մեջ։ Մշտապես արտաքին թշնամու հարձակման վտանգի տակ գտնվող մեր երկրի համար ազգային նկարագրի պահպանումը դարձել է մեր ինքնության մի մասնիկը, և, ըստ այդմ, պատահական չէ, որ քաղաքացիները առաջնահերթ նշանակություն են տալիս այս հարցին։ Ուստի այս թեման չի կարող չդառնալ նաև քաղաքական օրակարգի հարց։

Բնականաբար, ընդդիմությունը պարբերաբար բարձրաձայնում և ահազանգ է հնչեցնում, որ թիրախավորվում են ազգային արժեհամակարգի հիմնասյուները՝ եկեղեցին, ընտանիքը, մշակույթը, լեզուն։ Իսկ իշխանությունները փորձում են արդարանալ, թե դրանք ընդդիմության մանիպուլ յացիաներն են։ Բայց քաղաքացիներին այլևս անհնար է հիմարացնել։ Նրանց համար ակնհայտ է, թե ինչ է տեղի ունենում՝ իշխանությունները այնպիսի քաղաքականություն են վարում, որի վերջնական նպատակը Ստամբուլ յան կոնվենցիայի վավերացումն է։ Եվ այս հանգամանքը հանրության մեծամասնության մոտ իշխանությունների նկատմամբ ավելի խոր դժգոհություններ է առաջացնում։ Ժամանակ առ ժամանակ անգամ տեսնում ենք, որ նշված հարցի հետ կապված դժգոհություններ կան նաև իշխանական խմբակցության ներսում։

Պետք է նկատի ունենալ, որ ներկայումս մեկ միասնական ընդդիմադիր պլատֆորմ չի ձևավորվել, և ընդդիմադիր ուժերը գործում են միմյանցից տարանջատ։ Ավելին՝ նրանք տնտեսական, քաղաքական մոդելների ընտրության հարցերում հաճախ գուցե տարբեր մոտեցումներ ունեն, սակայն այդ ուժերի կարծիքները համընկնում են ազգային արժեհամակարգի պահպանման հարցի շուրջ։ Ստացվում է, որ ազգային արժեհամակարգի հետ կապված թեման կարող է լինել այն մեկնակետը, որի շուրջ ընդդիմադիր ուժերի միջև լայն համագործակցության ձևաչափեր կարող են ձևավորվել։ Իսկ ինչ-որ մի փուլում, առավել ևս՝ ազգային գաղափարների հողի վրա, ընդդիմության միավորումը իշխանությունների համար կարող է կործանարար լինել։

Դրա համար էլ իշխանությունները փորձում են տարբեր քայլերով հակասություններ առաջացնել ընդդիմադիր ուժերի միջև։ Սրան զուգահեռ երկրի ղեկավարութունը խոսում է այն մասին, թե իբր իրական ընդդիմություն դեռևս չի ձևավորվում, սակայն իրական ընդդիմության անվան տակ իշխանությունները ձգտում են ընդդիմադիր դաշտ գործուղել իրենց խամաճիկ ուժերին։ Բայց երբ ազգային արժեհամակարգի պաշտպանության պլատֆորմի ներքո ընդդիմադիր ուժերի միավորում տեղի ունենա, ապա նույնիսկ իշխանությունների այս հնարքները չեն կարող օգնել։

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation