Yerevan, 12.May.2026,
00
:
00
BREAKING


«Սո­ցի­ա­լա­կան ճգնա­ժա­մը խո­րա­նա­լու է, հե­տև­անք­ներն ան­կան­խա­տե­սե­լի են. ին­չի՞ վրա է հույս դրել կա­ռա­վա­րու­թյու­նը»

POLITICS

Տնտեսագետ Էդուարդ Պետրոսյանի հետ զրույցում անդրադարձել ենք արտակարգ դրությունը կարանտինային ռեժիմով փոխարինելու տնտեսական հնարավոր հետևանքներին, հունվար-հուլիսին գրանցված մակրոտնտեսական ցուցանիշներին, խոսել նաև բյուջեի եկամուտների մասին: Անորոշություններով լի ներդրումային դաշտն ու բացասական միտումները Տնտեսագետը կարանտինի ռեժիմի առումով մի բացասական գործոն է առանձնացնում. «Մենք աշխարհում COVID-19-ի տարածման ցուցանիշներով արդեն բավականին մեծ բացասական համբավ ենք ձեռք բերել, ու եթե այդ իրողությանը գումարվի կարանտին տերմինը, կվանի տուրիստական հոսքերին, թեպետ ապագայում առանձնապես նման հոսքեր չէին էլ սպասվում:

Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա այստեղ այլ խնդիր կա. եթե անգամ կորոնավիրուսային իրավիճակը հաղթահարվի, ներդրումների մասով էական դրական դինամիկա չենք գրանցի: Մեր ներդրումային դաշտն է խնդիրը, որը լի է անորոշություններով, որոնք լուրջ բացասական հետևանք են թողնում: Որքան հնարավոր է՝ կառավարությունը բարդացրել է ներդրումային միջավայրը, ներդրումներ ներգրավելու ռազմավարություն ևս չկա: Իրավական դաշտը ևս հստակ չէ: Հաշվի առնենք վերջին շրջանում ընդունված մի շարք օրենքները, որոնք իրավական որոշակիության հետ կապված խնդիր ունեն»: Է. Պետրոսյանի խոսքով, վերոնշյալ տեսանկյունից կարևոր գործոն են նաև տնտեսական բացասական միտումները:

«Դրանք ավելի արագ են բացասական ուղղությամբ գնում, քան կանխատեսվում էր կառավարության կողմից: Որքան էլ կառավարության ներկայացուցիչները հայտարարեն հակաճգնաժամային փաթեթների արդյունավետության մասին, իրականում միտումները բացասական են, որոնք առաջիկայում պահպանվելու են՝ անկախ աշխարհում տիրող իրավիճակից: Մյուս գործոնն աշխարհում տեղի ունեցող տնտեսական գործընթացներն են, որոնք ազդում են նաև մեր տնտեսության վրա: Եթե մեր երկիրը շարունակի գտնվել համաճարակային բարդ իրավիճակում ու երկրում կարանտին հայտարարվի, մյուս երկրները կշարունակեն մեր քաղաքացիների նկատմամբ ավելի խիստ սահմանափակումներ կիրառել:

Դա իր հերթին կսահմանափակի այլ երկրներում գումար վաստակելու, տնտեսական արդյունք ստեղծելու հնարավորությունը, ինչի հետևանքով երկրում կշարունակեն տրանսֆերտներ չմտնել»,-«Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետը: Անկումները մեծ են, պնդումները՝ մանիպուլ յատիվ Անդրադառնալով հունվար-հուլիս ամիսների ցուցանիշներին ու այդ համատեքստում դիտարկելով մասնավորապես կառավարության ղեկավարի այն պնդումը, թե երկրում սոցիալական ճգնաժամ չկա, մեր զրուցակիցը նախ շեշտեց. «Դասական առումով մենք փաստացի ճգնաժամում ենք: Եթե ցանկացած միջին վիճակագրական քաղաքացու հարցնենք՝ ի՞նչ վիճակ է իր մոտ, միանշանակ կասի՝ ճգնաժամային: Կասի՝ եկամուտը նվազել է, ծախսերը չի հասցնում կատարել և դրանք կրճատել է:

Հասկանալու համար, թե ինչու են այդպես հպարտորեն պնդում ճգնաժամի բացակայության մասին, բացենք վերջին մի քանի ցուցանիշները՝ մինչ այդ ամրագրելով հետևյալը. ելնելով մեր տնտեսության առանձնահատկությունից, երբ տնտեսական իրական հատվածը տուժում է, այդ հագնամանքը մակրոտնտեսական ցուցանիշների վրա սահմանափակ անդրադարձ է ունենում: Այսինքն, մակրոտնտեսական ցուցանիշներն իրական պատկերը չեն արտացոլում: Հիմա փորձենք բացել, օրինակ՝ արտահանման ծավալի ցուցանիշը, որը պաշտոնական վիճակագրությամբ հունվարհուլիս ամիսներին նվազել է ընդամենը 6,4 տոկոսով: Առաջին հայացքից կատաստրոֆիկ ցուցանիշ չէ, բայց եկեք հասկանանք, թե իրականում արտահանման ծավալի «մեղմ անկումն» ինչի հետ է կապված:

Ըստ էության, արտահանման անկման տեմպերը կարողացել ենք զսպել մեր ընդերքն անխնա շահագործելու հաշվին: Իսկ եթե դիտարկենք արտահանման այլ ցուցանիշները, կտեսնենք, որ անգամներով ավելի անկում ենք ունեցել: Ստացվում է՝ պարզապես ընդերքը թալանել ենք, որ կարողանանք զսպել արտահանման անկումը»: Նա բերեց նաև առևտրաշրջանառության օրինակը՝ շեշտելով, որ նախորդ տարվա համեմատ այստեղ անկումը 11 տոկոս է, ինչն առաջին հայացքից կրկին կատաստրոֆիկ չէ: «Բայց եթե դիտարկենք մանրածախ շուկան, կտեսնենք, թե ինչ մեծ անկումներ կան: Եթե ուսումնասիրենք մանրածախ խանութների ցանցերը, որտեղից քաղաքացիները առաջին անրաժեշտության ապրանքներ ու սնունդ են գնում, կտեսնենք, որ ամեն ամիս առևտրի՝ անգամով ավելի անկում ենք ունեցել:

Բողոքի ակցիա իրականացնող հագուստ ներմուծողները իրականում նկարագրում էին պատկերը, ինչը կա նաև պարենի խանութներում: Մարդկանց գնողունակությունն առնվազն երեք անգամ ընկել է: Եթե ուսումնասիրենք, կտեսնենք, որ լուրջ անկում ունենք, ինչը վկայում է սոցիալական ճգնաժամի մասին:Մարդիկ իրենց առաջին անհրաժեշտության կարիքները չեն կարողանում հոգալ: Հիմա սա ճգնաժա՞մ է, թե՞ ոչ: Եթե նայում ենք ցուցանիշին, այն, այո, ոչ թե ճգնաժամային է, այլ բացասական: Բայց երբ դիտարկում ենք առևտրաշրջանառության կառուցվածքը, ակնհայտ է դառնում, որ երկրում սոցիալական վիճակը կտրուկ վատացել է: Այսօր հարյուրհազարավոր քաղաքացիներ անգործ են մնացել, 6-7 ամիս է՝ եկամուտ չունեն, աջակցություն ևս չկա, ի՞նչ պետք է լիներ հետևանքը:

Կառավարությունը նաև պնդում է, թե այսքան աշխատատեղ է վերականգնել, բայց չի խոսում օրավարձով աշխատողների, ինչպես նաև արտագնա աշխատողների մասին, որոնց մեծ մասն այս պահի դրությամբ Հայաստանում է ու եկամտի ոչ մի աղբյուր չունի: Եթե հաշվենք, ապա գործազուրկների թիվը կգերազանցի հարյուրհազարները: Սա փաստ է, իսկ այն պնդումները, թե գործազրկությունը քիչ է պակասել, մանուպուլ յատիվ են»,-ասաց նա:Խոսելով բյուջեի հարկային եկամուտների մասին՝ Է. Պետրոսյանը շեշտեց. «Հարկային մուտքերի նվազման ծավալներն այդքան մտահոգիչ չեն, որքան մտահոգիչ է դինամիկան: Օրինակ՝ ապրիլին հարկային մուտքերը նվազել են 9 տոկոսով, մայիսին՝ արդեն 20, հունիսին՝ 32:

Ու բացասական դինամիկան գնալով ավելանում է, ինչն իր պատճառներն ունի: Մինչ այս տարբեր փորձագետներ բազմիցս բարձրաձայնում էին այն մասին, որ բիզնեսի վիճակը գնալով ավելի է վատանալու, և կառավարությունը որևէ բան պետք է ձեռնարկի, հակառակ դեպքում բիզնեսները կկորցնենք կամ դրանք կսկսեն կրճատվել, սնանկանալ, փակվել և այլն: Այսօր արդեն այս իրավիճակն իրողություն է, ինչն ակնհայտ է դառնում հենց հարկային մուտքերից: Ցավալի է, որ այդ բացասական միտումը շարունակվելու է և ավելի է խորանալու: Եթե բիզնեսները մի քանի ամիս գոյատևելու ինչոր ռեսուրսներ ունեին, հիմա արդեն ուժերը սպառվում են: Աստված մի արասցե, եթե կորոնավիրուսի երկրորդ ալիք լինի, հետևանքներն արդեն կատաստրոֆիկ կլինեն»: Էդուարդ Պետրոսյանը հավելեց՝ պատահական չէ նաև այն, որ արդեն բանկերի խնդրի մասին է բարձրաձայնվում:

«ԿԲ նախագահն ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ բանկային համակարգ մուտք չի արվել մոտ 100 մլրդ դրամ: Եվ եթե այս պարագայում վարկային արձակուրդներ ենք պահանջում, ապա դա հիմա տեխնիկապես ուղղակի անհնար է ապահովել: Դա կարելի էր ապահովել ապրիլին, մարտին, բայց այսօր բանկային համակարգն էլ է ուժասպառ լինում, ռեսուրսները մարում են ու գնալով, մեծ հաշվով, մեր վիճակն ավելի է բարդանում: Հաշվի առնենք նաև այն, որ պահուստային ֆոնդն ամբողջությամբ ծանրաբեռնված է, ինչպես հայտարարեց ֆինանսների նախարարը: Բացի այդ, պետական պարտքը մոտակա ժամանակներում կհատի 8 մլրդի շեմը և ՀՆԱ-պետական պարտք հարաբերակցությունում կգերազանցի 60 տոկոսը:

Ու եթե պետական պարտքը գերազանցում է ՀՆԱ-ի 60 տոկոսը, կառավարման ռիսկերը կտրուկ բարձրանում են: Այս դեպքում նոր միջոցներ ներգրավելն էլ է խնդիր լինելու: Ընդհանուր առմամբ, կառավարության հակաճգնաժամային անարդյունք, չկշռադատված ծրագրերը, ռեսուրսի անիմաստ վատնումը, սահմանափակ սոցիալական ծրագրերն իրենց հետևանքն արդեն թողել են՝ մեր տնտեսությունը հետզհետե կորցնում է իր մրցունակությունը:

Հետևանքները, մեծ հաշվով, անկանխատեսելի են: Ինչի՞ վրա է հույս դրել կառավարությունը, եթե ոչինչ չի ձեռնարկվում՝ հետևանքն ինչպիսի՞ն պետք է լինի: Սոցիալական ճգնաժամը խորանալու է: Եվ խոսել այն մասին, թե սոցիալական ճգնաժամ չկա, մեղմ ասած, անլուրջ է: Անգամ այն երկրներում, որտեղ բարեհաջող հաղթահարում են COVID-19-ն ու դրա տնտեսական հետևանքները, չեն համարձակվում հայտարարել, թե ճգնաժամ չկա»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AG