Կրեմլում մեկնաբանել են Նավալնու հետ կապված իրավիճակի մասին Պոմպեոյի հայտարարությունը
INTERNATIONAL NEWSԿրեմլում անթույլատրելի են համարում Ալեքսեյ Նավալնու հետ կապված իրավիճակին ռուս պաշտոնյաների ներգրավվածության մասին հայտարարությունը: Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք լսել ենք ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությունը: Եվս մեկ անգամ կրկնեմ, որ մենք շահագրգիռ ենք, որպեսզի իրավիճակը շուտափույթ պարզվի: Մենք անթույլատրելի ենք համարում մեղադրանքներն ու իրականության խեղաթյուրումը»,-ասել է նա:
Ավելի վաղ Պոմպեոն ամերիկացի լրագրող Բեն Շապիրոյին տված հարցազրույցում ասել է, որ «երբ մարդիկ տեսնում են, որ փորձեր են արվում թունավորել այլախոհներին, նրանք գիտկացում են, որ կա հավանականություն, որ դա արվել է ՌԴ պաշտոնական անձանց կողմից»:
1
The international chess tournament supported by IDBank has concluded
2
The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ Foundation
3
Grant Akopian has been elected to the AmCham Board
4
EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee
5
Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue”



