Օդանավակայանում կառուցվում է նմուշառման 20 կետ. Տեղում քաղաքացին կարող է թեստավորվել եւ կարանտին չանցնել. Ավինյան
VIDEOՄենք փոփոխություն ենք իրականացրել կարանտինային ռեժիմի հետ կապված. այլ երկրներից ժամանած այն քաղաքացիները, որոնք չեն ուզում կարանտինում մնալ 14 օր, նրանք կարող են հենց տեղում հանձնել թեստ եւ 1 օրում ստանալ պատասխանները եւ եթե բացասական է պատասխանը, մարդը կարող է կարանտին չանցնել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ այս պահի դրությամբ Հայաստանը այլ երկրների քաղաքացիների համար որեւէ մուտքի արգելք չի սահմանել օդային սահմաններով:
«Օդանավակայաններում այս պահին կառուցվում են նմուշառման մոտ 20 կետեր եւ այն քաղաքացիները, որոնք կցանկանան տեղում նմուշառում իրականացնել, ունենալու են այդ հնարավորությունը»,-ասաց նա:
1
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
2
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
3
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



