Յունիբանկն ձեռներեցներին առաջարկում է անվճար SWIFT փոխանցումներ
ECONOMICSՅունիբանկում ձեռներեցների համար մեկնարկել է ակցիա, որի շրջանակներում կարելի է կատարել SWIFT միջազգային դրամական փոխանցումներ անվճար կամ իջեցված սակագնով: Ակցիայից կարող են օգտվել ինչպես նոր, այնպես էլ գործող հաճախորդները:
«Առաջին տարին Յունիբանկի հետ» փաթեթը նախատեսված է այն ձեռներեցների համար, որոնք կցանկանան իրենց շրջանառությունը տեղափոխել Յունիբանկ: Փաթեթը ներառում է ՝
- երկու հաշվի բացում ՀՀ դրամով և արտարժույթով,
- առաջին երեք ամսվա ընթացքում SWIFT փոխանցումների իրականացում անվճար, այնուհետև՝ 9 ամսվա ընթացքում՝ 20% ցածր սակագնով,
- անհատական փոխարժեքների տրամադրում փոխարկման ժամանակ:
Փաթեթի արժեքը կազմում է 10 000 ՀՀ դրամ տարեկան:
Հաջորդ առաջարկն ուղղված է Յունիբանկի վարկառուներին: «Լոյալ հաճախորդ» փաթեթը ներառում է՝
- անվճար SWIFT փոխանցումներ,
- անհատական փոխարժեքների տրամադրում փոխարկման ժամանակ:
SWIFT փոխանցումներն իրականացվում են դիմելու օրը: Ակցիան կտևի մինչև տարեվերջ:
«Մեր ակցիան միտված է Հայաստանում բիզնեսին աջակցելուն և արտաքին տնտեսական գործունեության խթանմանը: Կատարելով Swift փոխանցումներն անվճար կամ իջեցված սակագներով ձեռներեցները կարող են տնտեսած գումարն ուղղել իրենց բիզնեսի զարգացմանը», - նշեց Յունիբանկի օպերացիոն սպասարկման և տեղեկատվական տեխնոլոգիաների տնօրեն Արթուր Ապերյանը:
SWIFT համակարգով արդյունավետ աշխատանք կազմակերպելու նպատակով, Յունիբանկը համագործակցում է առաջատար արտասահմանյան բանկերի հետ, այդ թվում՝ Raiffaisen Bank International AG (Ավստրիա), Landesbank Baden-Wuerttemberg (Գերմանիա), Banca Popolare di Sondrio (Իտալիա), AO Alfa Bank (Ռուսաստան), VTB Bank (PJSC) (Ռուսաստան), Bank of Georgia (Վրաստան):

1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects