Yerevan, 28.March.2026,
00
:
00
BREAKING


Ի՞նչ նպատակ են հետապնդում իշխանությունները Գերագույն դատարանի ստեղծմամբ

POLITICS

Հայաստանում դատարանների գործունեության հետ կապված դժգոհություններ միշտ էլ եղել են, սակայն մի հարց է, որ արդարադատության համակարգը կատարելագործված չէ, բայց մեկ այլ հարց է, երբ դատական համակարգը դառնում է իշխանությունների կամակատարը։ Դատական համակարգի բարեփոխման համար անհրաժեշտ է նախ վերլուծել առկա փորձը և դատարանների ինստիտուտների գործունեության արդյունավետության մակարդակը, ապա դրա հիման վրա ներդնել նոր և առավել արդյունավետ համակարգ։

Եվ այս հարցում հատուկ կարևորություն է ներկայացնում դատական իշխանության անկախության և ինքնուրույնության հարցը, երբ այն հնարավորություն կունենա հակակշռել և զսպել օրենսդիր և գործադիր իշխանություններին։ Մոտ երկու տարի շարունակ ՀՀ իշխանությունները հանրային քննարկումների օրակարգում թեժ են պահում արդարադատության համակարգի բարեփոխման կամ, այսպես կոչված, վեթթինգի թեման։ Բայց այս բարեփոխումների անվան տակ տեսնում ենք, թե ինչպես է դատական համակարգը ճնշումների ենթարկվում քաղաքական իշխանության կողմից։ Քաղաքական ուժերի և փորձագետների գերակշիռ մասի համոզմամբ, բարեփոխումների անվան տակ իշխանությունները ցանկանում են ունենալ մի դատական համակարգ, որը լիովին կախված կլինի իրենցից։

Իսկ դա նշանակում է, որ իշխանությունները նպատակ ունեն արդարադատության համակարգում նախատեսվող բարեփոխումները ծառայեցնել իրենց քաղաքական նպատակներին և այն օգտագործել որպես գործիք իրենց իշխանությունը պահելու ու դատական իշխանության միջոցով ընդդիմությանը ճնշելու համար։ Իշխանությունների այսպիսի քաղաքականությունը բացահայտորեն դրսևորվում է Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող զարգացումներում, երբ ՍԴ-ի ինքնուրույն և անկախ գործելակերպը հարուցեց իշխանությունների դժգոհությունը։ Դրա համար էլ նրանք փորձեցին ելքեր գտնել ՍԴ դատավորներին փոխելու և իրենց մարդկանցով փոխարինելու ուղղությամբ։

Եվ ԱԺ-ում ընդունվեց այն սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով պետք է դադարեցվեին ՍԴ երեք դատավորների լիազորությունները, իսկ Հրայր Թովմասյանը, որի պաշտոնավարման 12 տարին չի լրացել, ազատվեր ՍԴ նախագահի պաշտոնից։ Տարբեր փորձագետներ հարցականի տակ են դնում այս որոշման սահմանադրականության և իրավաչափության հարցը, ինչն էլ ՍԴ-ում ճգնաժամի առաջացման նախապայման է դարձել։ Ընդ որում, ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամը շարունակում է խորանալ, քանի որ իշխանություններին տևական ժամանակ չի հաջողվում «հեռացած» ՍԴ դատավորների փոխարեն նոր դատավորներ ընտրել։ Սրան էլ գումարվում է այն հանգամանքը, որ Սահմանադրական դատարանի նախագահն ու 3 ՍԴ դատավորները իրենց իրավունքների վերականգնման հարցով դիմել են ՄԻԵԴ։

Եվ հաշվի առնելով ՄԻԵԴ-ի նախադեպային պրակտիկան՝ մեծ է հավանականությունը, որ նշված գործով ոչ միայն կհաստատվի դատավորների կոնվենցիոնալ իրավունքների խախտման փաստը, այլև կսահմանվի ՀՀ պարտավորությունը հնարավորինս սեղմ ժամկետում դատավորներին վերականգնել իրենց պաշտոններում։ Եվ քանի որ ՄԻԵԴ-ի որոշումը կարող է ջուրը գցել կախյալ ՍԴ ունենալու իշխանությունների երազանքները, նրանք խնդրի հանգուցալուծման այլընտրանքային տարբերակ են շրջանառության մեջ դնում։ Եվ այս համատեքստում պետք է դիտարկել, որ վերջերս սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում քննարկվել է ՍԴ-ն և Վճռաբեկ դատարանները միավորելու հարցը, և հանձնաժողովականների քվեարկությամբ որոշվել է Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգը ներառել առաջիկայում հանրային քննարկման ներկայացվելիք սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում։

Իրավունքի մասնագետներից շատերը կարծում են, որ Գերագույն դատարան ստեղծելու համար անհրաժեշտ իրավական հիմնավորումներ չկան, այն դատական համակարգի կատարելագործման հարց չի լուծում, քանի որ ՍԴ-ն և Վճռաբեկ դատարանը լիովին կայացած կառույցներ են և իրականացնում են իրենց գործառույթները։ Այլ խնդիր է, որ դրանով իշխանությունները փորձում են լուծել ՍԴ-ի հարցերը, երբ ՄԻԵԴ-ը պահանջի վերականգնել աշխատանքից ազատված ՍԴ դատավորների իրավունքները, իշխանությունները հնարավորություն են ունենում մատնանշել, թե այլևս նման կառույց գույություն չունի։

Մյուս կողմից էլ իշխանությունները կունենան իրենցից կախված և մեծ լիազորություններով օժտված մի դատական ատյան՝ Գերագույն դատարանի տեսքով, որի միջոցով վերահսկելի կդարձնեն ողջ դատական համակարգը։

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards