Արշալույսում Մանվել Գրիգորյանի թեկնածուն պարտվել է
POLITICSԱրմավիրի մարզի Արշալույս գյուղում երեկ տեղի են ունեցել համայնքի ղեկավարի ընտրություններ, որի արդյունքներով հաղթել է գործող գյուղապետ, հանրապետական Զարզանդ Գրիգորյանը՝ գեներալ-պատգամավոր Մանվել Գրիգորյանի եղբորորդին: Զարզանդի եւ գեներալի հարաբերությունները շատ լարված են, եւ Մանվել Գրիգորյանը հայրենի գյուղում առաջադրել էր իր թեկնածուին՝ անկուսակցական Աշոտ Սարգսյանին:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Զարզանդ Գրիգորյանն ստացել է 1066, իսկ Աշոտ Սարգսյանը՝ 564 քվե: 2986 ընտրող ունեցող համայնքում քվեարկությանը մասնակցել է 1696 ընտրող:
Գագիկ Աղբալյան
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



