Կորոնավիրուսով վարակվելուց հետո իմունիտետ է ձեւավորվում. հետազոտություն
SOCIETYԴեպքերի մեծամասնությունում կորոնավիրուսով վարակվելուց հետո իմունիտետ է ձեւավորվում: Նման եզրակացության են եկել Օքսֆորդի համալսարանի գիտնականները: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Immunology ամսագրում:
Lenta.ru-ի հաղորդմամբ՝ արդեն հայտնի է, որ կորոնավիրուսով վարակվելուց հետո օրգանիզմում զարգանում է B-բջիջների հակամարմինների ռեակցիա: Սակայն անհասկանալի էր, թե արդյոք իմունային համակարգը կարող է ի պատասխան T-բջիջներ ձեւավորել, որոնք նպաստում են ապաքինմանն ու ապահովում հետագա վարակներից պաշտպանությունը:
Հետազոտողները վերլուծել են կորոնավիրուսի ծանր ընթացքով 14 եւ թեթեւ ախտանիշներով 28 պացիենտների արյան նմուշները: Պարզվել է, որ մարդկանց մոտ, ում մոտ կորոնավիրուսը թեթեւ է ընթացել, եղել է T-բջջային պատասխանի այլ պատկեր:
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
AraratBank Announces Change in Executive Leadership
4
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years
5
Ucom Upgrades Internet Speed for Unity Packages



