Արցախ մուտք գործելու համար պարտադիր ՊՌՇ թեստի պահանջը հանվեց. չեն գործի նաեւ ելքի սահմանափակումները
POLITICSԱՀ պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը ստորագրել է նոր որոշումներ, համաձայն որոնց՝ հանրապետություն մուտք գործելու և ելք կատարելու սահմանափակումները հանվում են:
Հետայսու հանրապետությունից ելք կատարելու համար պարետի թույտվությունն անհրաժեշտ չէ, վերացվում է նաև հանրապետություն մուտք գործելու համար որպես պարտադիր պայման կիրառվող ՊՇՌ թեստի պահանջը, սակայն սահմանային հսկիչ անցագրային կետերում ծառայություն իրականացնող բուժանձնակազմը յուրաքանչյուր քաղաքացու տեղում ջերմաչափելու է և իրականացնելու արտաքին զննություն:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
4
Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive
5
Mher Ananyan joins Unibank's Management Board



