Yerevan, 25.June.2026,
00
:
00
BREAKING


Ներ­կա­յի ու ապա­գա­յի ար­մատ­ներն ան­ցյա­լում են. պատ­մու­թյան ուրա­ցու­մը դա­տա­պարտ­ված է ձա­խող­ման

SOCIETY

 

Օրեր առաջ լրացավ Արցախի անկախության հռչակման 29-ամյակը։ Արցախի անկախությունը բեկումնային նշանակություն ունեցավ հայ ժողովրդի համար, քանի որ դրանով նաև լուծվում էր հայ ժողովրդի անվտանգության և գոյապահպանման հարցը։ Անկախությունն Արցախին հենց այնպես չտրվեց։ Պատերազմի արհավիրքների ու զրկանքների միջով անցնելով՝ մեր ժողովուրդը հերոսաբար պաշտպանեց արցախահայության անկախ, ազատ և արժանավայել ապրելու իրավունքը:

Եվ պատերազմի վտանգին ու փխրուն խաղաղությանը զուգահեռ տարիներ շարունակ Արցախի ղեկավարությունը հետևողականորեն ջանքեր է գործադրել Արցախի Հանրապետության զարգացման, պետական ինստիտուտների ստեղծման և կայացման ուղղությամբ, և այսօր Արցախն ունի հզոր բանակ, որն իրականացնում է իր առջև դրված խնդիրները: Սակայն պատերազմի և անկախությունը նվաճելու դժվարին ժամանակաշրջանը ճշմարտացիորեն վերլուծելու և վերաարժևորելու կարիք կա, որպեսզի կարողանանք պատմությունից դասեր քաղել և այդ դասերն օգտագործել Արցախի և Հայաստանի հզորացման համար, որպեսզի հնարավոր լինի խուսափել անցյալը ջնջելու կամ որևէ մեկի քմահաճույքով այն վերաձևելու վտանգավոր փորձերից:

Այս համատեքստում մեծ հետաքրքրություն է ներկայացնում օրերս ցուցադրված «Պատմության առջև» ֆիլմը, որում ներկայացվում է 1992 թ. օգոստոսին Արցախում ստեղծված ճգնաժամային կառավարման բարձրագույն գործադիր մարմնի՝ Պաշտպանության պետական կոմիտեի (1992-1994 թթ.) ստեղծման և գործունեության ընթացքը՝ այդ տարիների պատերազմական և արցախյան պետականաշինական գործընթացներին զուգահեռ:

Մի կարևոր շեշտադրում կա այդ ֆիլմում, որն ակտուալ է նաև այս օրերի համար։ Արցախյան պատերազմի ընթացքում, երբ հանրության շրջանում տիրում էր միասնության ոգին, և նեղանձնական ու քաղաքական շահերը մի կողմ էին դրվում, իսկ հանրությունն ու պետությունը գործում էին միասնաբար, հնարավոր էր լինում իրապես նոր հաղթանակների հասնել։

Իսկ այն ժամանակ, երբ ներքաղաքական անհամաձայնություններ էին սկսվում, հանրությունը պառակտվում էր, դա լրացուցիչ խոչընդոտող հանգամանք էր դառնում հաղթանակների կերտման գործում։ Եվ այս համատեքստում Պաշտպանության պետական կոմիտեն պետության կենսական շահերն առաջ տանելու համար ստիպված է եղել նաև կոշտ և ոչ բոլորի համար ընդունելի որոշումներ ընդունել, որոնք տվել են իրենց արդյունքները։ Ուստի անհրաժեշտ է ըստ արժանվույն գնահատել այն մարդկանց կատարած գործը, ովքեր կարողացել են թեկուզ ցավոտ և դժվարին որոշումների միջոցով ճանապարհ հարթել Արցախի անկախության ամրապնդման համար, հաղթանակների ու դրանց պահպանման համար։

Եվ տեղի ունեցած իրադարձությունների պատմաքաղաքական նշանակությունը առավել քան առօրեական է նաև այսօր ու միշտ, առավել ևս, երբ շարունակում է կախված լինել պատերազմի վտանգը՝ հակառակորդն ամեն պահի կարող է սահմաններում նոր լարվածություն հրահրել։ Բայց, ցավոք սրտի, պետք է նշել, որ վերջին երկու տարիների ընթացքում Արցախյան ազատամարտի նշանակությունը մեզանում սկսել է թերագնահատվել, իսկ գործող իշխանությունները անցյալը սևացնելու, մերժելու և անցյալում տեղի ունեցած երևույթների վրա ցեխ շպրտելու քաղաքականություն են վարում։

Դրա վառ օրինակն այն է, որ իրենց կատարած իշխանափոխության նշանակությունը հավասարեցնում, նույնիսկ ավելի բարձր են դասում, քան Արցախյան ազատամարտինը։ Սրա հետ մեկտեղ իշխանությունների կողմից վարվող քաղաքականության համատեքստում հանրությունը պառակտվել է սևերի ու սպիտակների, իսկ այն գործիչների կատարած գործը, ովքեր մեծ ներդրում են ունեցել Արցախի ազատագրության և պետականության ամրապնդման գործում, փորձ է արվում ստվերել, ավելին, հաճախ ջանքեր են գործադրվում սևացնելու այդ մարդկանց։

Սակայն ներկայի ու ապագայի արմատներն անցյալում են, և եթե նոր հաղթանակներ կերտելու ցանկություն կա, ապա անցյալի հաղթանակների արժևորումն ու դրանց կերտողների գնահատումն ուղղակի անհրաժեշտություն է։ Պատմական իրադարձությունների նշանակությունը մերժելու և անցյալի էջը «խմբագրելու» միջոցով սեփական պատմություն չես կերտի։ Իշխանությունները հավերժ չեն, իսկ մեր ժողովուրդն ու պետականությունը հարատևելու են՝ մեր պատմության ամեն մի էջի հետ միասին։

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris