Մեքսիկայում հրաժարվել են գրանցել երկրի նախկին նախագահի քաղաքական կուսակցությունը
INTERNATIONAL NEWSՄեքսիկայի ազգային ընտրական ինստիտուտը հրաժարվել է նախկին նախագահ Ֆելիպե Կալդերոնի «Ազատ Մեքսիկա» շարժումը գրանցել որպես քաղաքական կուսակցություն, հաղորդում է Reuters-ը:
Գերատեսչությունը կասկած է հայտնել շարժման ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ՝ նշելով, որ կուսակցության մեջ ներդրումների ավելի քան 5%-ը կատարվել է անհայտ անձանց կողմից:
Սակայն այս որոշումը կարող է վիճարկվել Մեքսիկայի ընտրական տրիբունալում:
Կալդերոնը Մեքսիկայի նախագահ է եղել 2006-2012թթ․: Ավելի վաղ նա, որպես քաղաքական կուսակցություն, փորձել էր գրանցել իր եւ իր կնոջ կողմից ղեկավարվող «Ազատության եւ ժողովրդավարական պատասխանատվության խումբը»:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



