Արտակարգ դեպք Լոռու մարզում. 5 հարկանի բնակելի շենքի 3-րդ հարկում բռնկված հրդեհի տարածումը կանխվել է հրշեջ-փրկարարների օպերատիվ աշխատանքի շնորհիվ
SOCIETYԵրեկ՝ սեպտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 21։58-ին Արտակարգ իրավիճակների նախարարությանան Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Տարոն-2 ՔՇՀ 4 թաղամասի թիվ 46 բնակելի շենքում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատից 3 մարտական հաշվարկ՝ ջոկատի հրամանատար Հովիկ Սահակյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Տարոն-2 ՔՇՀ 4 թաղամասի թիվ 46 շենքի 3-րդ հարկի բնակարանում:
Ամբողջությամբ այրվել է խոհանոցը (մոտ 9 քմ)՝ գույքով և երկու գազի բալոն՝ 3 և 5-ական կգ։ Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Լոռու մարզային վարչության Տարոնի բաժնի ծառայողները:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



