Կտրուկ ավելացել է իրավագիտակից ու չհանդուրժող քաղաքացիների թիվը
BLOGԱրարատ Միրզոյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Արդյունքների նախնական ամփոփում.
- Ժողովրդին բան մի ասեք, էս էլ որերորդ անգամ ժողովուրդն իր փայ գործն անում ա՝ ճիշտ ա քվեարկում։ Կեցցե ժողովուրդը։
- Էն 20-30.000 լրբի վաստակներին ժողովրդի հետ չնույնացնենք։
- Կտրուկ ավելացել է իրավագիտակից ու չհանդուրժող քաղաքացիների թիվը։ Շատ քաղաքացիներ տեղամասերում լուրջ գործ արեցին՝ աղմուկ բարձրացնելով ու արձանագրել տալով իրենց տեսած խախտումները՝ հիմնականում ցուցակների հետ կապված։ Կեցցեն իրանք։
- 1000-ի կարգի դիտորդները, լրագրողներն ու վստահվածներն ապացուցեցին, որ պրոցեսը լավ էլ կարելի է վերահսկել ու ոչ միայն նկարահանել խախտումները, այլև հաղթանակած արդյունքներն ամրագրող արձանագրություններով գնալ տուն։ Կեցցեն իրանք։
- Ցավոք, 1000-ը շատ քիչ ա։ Պետք ա լինեն իրենց իրավունքներն իմացող ու դուխից չնեղվող առնվազն 6000 հոգի՝ 3-ական ամեն տեղամասի համար։ Նույնիսկ ոչ բոլոր տեղերում վերահսկվելով ու լայնածավալ կեղծիքներ անելով՝ «հաղթանակն» իրանց ահավոր դժվար տրվեց։ Բա պատկերացրեք, որ 6000 հոգին վերահսկեն բոլոր տեղամասերը, իսկ քվեարկած մարդիկ էլ հավաքվեն, ասենք, ԿԸՀ-ի մոտ՝ սալյուտի...
Նենց որ՝ անհնար չի, դժվար ա, բայց անհնար չի. истина где-то рядом...
1
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
2
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
3
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
4
Unlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBank
5
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...



