Հաղթող ու պարտվող են որոշում, մինչդեռ անցած գիշեր թշնամին մոտ 4500 կրակոց է արձակել մեր տղաների ուղղությամբ
BLOGԲելլա Լալայանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ինչ որ այո կամ ոչ-ի քվեներ են հաշվում, հաղթող - պարտվող որոշում, միմյանց հայհոյում, աթոռի դաժան մարտեր մղում...
մինչդեռ անցած գիշեր թշնամին մոտ 4500 կրակոց է արձակել մեր տղաների ուղղությամբ, 1000 կրակոցով ավել, քան նախորդ գիշեր.... մի քանի անգամ ավելի շատ են հրթիռակոծել մեր դիրքերը.. եթե նախորդ գիշեր 24 անգամ են կիրառել TR -107 զենիթահրթիռային կայանք, ապա անցած գիշեր շուրջ 63 զենիթահրթիռային արկ են արձակել մեր տղաների ուղղությամբ...
լարվածությունը մեծանում է, սակայն, ինչպես տեսնում եմ ` այո-ոչացավը խեղդել է ազգիս, թշնամին տարալուծվել է , քաղաքական դաշտում կորցրել իր ազգությունը, կորցրել առաջնագծի, մարտական դիրքերի տեղը ....
արդեն քանի օր է` սահմանում մութը տեղի է տալիս` կրակոցներից արձակվող լույսի առաջ ու
մահաբեր ,,լույսը,, կրկին ընկրկում է Աստծո լույսի առաջ միայն ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ շնորհիվ..
իսկ մենք ?
իսկ մենք ինչով ենք զբաղված , մարդիկ?
ոչ ու փուչ այո-ն ու ոչը պարզելուց հետո , գոնե, կհերիքի ձեր բարոյականությունը, որ փառք տաք ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ, թե նոր խաղի կանոններ են ուրվագծվում?
մինչև երբ ?
մինչև մորթվեք ?
տարագիր ու անհայրենիք դառնաք?
նորից ցեղասպանվեք ու նորից մեկ դար ողբաք ?
գնացեք, ծնկաչոք ներողություն հայցեք ԶԻՆՎՈՐԻ ԾՆՈՂԻՑ, որ նա այս գիշեր աչքը չի թարթել, նվաղած սրտով սպասել է լույսին` իր ԶԱՎԱԿԻՑ, մեր ԶԻՆՎՈՐԻՑ լուր ստանալու համար
ՓԱՌՔԴ ՀԱՎԵՐԺ, ԶԻՆՎՈՐ
ԲԱԶԿԻԴ ՈՒԺՆ ՈՒ ԿԱՄՔԴ ԱՆՍՊԱՌ !!!!
1
“The Power of One Dram” as the Main Supporter of the National Hackathon AI4Biodiversity: AI Solution...
2
Dalan Technopark announces its first bond issuance. Placement Partner is Cube Invest
3
Ucom Supports the Development of High-Tech Education in Armenia
4
Lusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future Foundation
5
AraratBank: Transfer Your Mortgage Loan and Repay It on Attractive Terms: JOIN US



