«Պռոշյանի կոնյակի գործարանի» մասնաճյուղում հրդեհից տուժածների վիճակը ծայրահեղ ծանր է, նրանցից մեկի այրվածքային մակերեսը կազմում է 90%. ԱՆ խոսնակ
SOCIETY«Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած 4 պացիենտները տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
«Նրանց վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր: Բոլորը արական սեռի են:
33 տարեկան` ունի վերին շնչուղիների 10% այրվածք: Ընդհանուր այրվածքային մակերեսը կազմում է 35%:
32 տարեկան` ունի վերին շնչուղիների 20% այրվածք: Ընդհանուր այրվածքային մակերեսը կազմում է 90%:
46 տարեկան` ունի վերին շնչուղիների 10% այրվածք: Ընդհանուր այրվածքային մակերեսը կազմում է 50%:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



