Yerevan, 09.May.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ).Հայ-թուր­քա­կան ար­ձա­նագ­րու­թյուն­ներ՝ Շվեյ­ցա­րի­ա­յի միջ­նոր­դու­թյամբ

SOCIETY

ՏՈՆԵՐ

Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղըրղըզստան, Լատվիա, Մոլդովա, Ռուսաստան, Թուրքմենստան և Ուկրաինա՝ Գիտելիքի օր, Սլովակիա՝ Սահմանադրության օր, Ուզբեկստան՝ Անկախության օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

570- կնքվել է հայ-բյուզանդական դաշինքը։

1387 - Լենկ Թեմուրի զորքը պաշարել և գրավել է Վանի բերդը։

1850 - Թիֆլիսում սկսել է հրատարակվել «Արարատ» շաբաթաթերթը Գաբրիել Պատկանյանի խմբագրությամբ։

1860- Կ. Պոլսում հիմնվել է «Համազգային ընկերությունը» Միքայել Նալբանդյանի ակտիվ մասնակցությամբ։

1861- Կ. Պոլսում Գ. Երանյանի, Ն. Թաշճյանի և Տ. Չուխաջյանի խմբագրությամբ սկսել է հրատարակվել «Քնար հայկական» երաժշտական կիսամսյա հանդեսը։

1868 –տեղի է ունեցել Երևանի գիմնազիայի բացումը։

1886- Կ. Պոլսի Ղալաթիա թաղամասում Մինաս Չերազի տեսչությամբ բացվել է Կենտրոնական վարժարանը։

1889- ծնվել է գրող, արձակագիր Վահան Թոթովենցը։

1922- ծնվել է գրականագետ Հակոբ Սալախյանը։

1929 –ծնվել է կոմպոզիտոր, դիրիժոր Սերգեյ Աղաջանյանը։

1958- ՀԽՍՀ գյուղատնտեսության նախարարությանն առընթեր կազմակերպվել է հողագործության և ագրոքիմիայի գիտահետազոտական ինստիտուտը։

1966- Խորհրդային Հայաստանը խնդրագրեր է ուղարկել Մոսկվայի կենտրոնական իշխանություններին՝ Արցախը Հայաստանին վերադարձնելու խնդրանքով։

1997 - ԼՂՀ-ում կայացած նախագահական ընտրություններում հաղթել է ԼՂՀ արտգործնախարար Արկադի Ղուկասյանը։

2001-«Արմենտել» ՀՁ ՓԲԸ-ն Հայաստանում ներքաղաքային հեռախոսներից օգտվելու համար սահմանել է րոպեավճար:

2007-Խաղաղության միջազգային օրվա առթիվ Թուրքիայում տեղի ունեցած համերգում Ջիվան Գասպարյանն իր ծիրանափողի հնչյուններով հմայել է հանդիսատեսին:

2009- հրապարակվել են Շվեյցարիայի միջնորդությամբ հայ-թուրքական երկկողմ հարաբերությունների զարգացման և երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունները:

2011 – վախճանվել է հայազգի ամերիկացի կոմպոզիտոր, գործիքավորող և ջազային կիթառիստ Թըրք Վեն Լեյքը։

ԱՇԽԱՐՀ

870 -վախճանվել է արաբ քարոզիչ, մուսուլմանական սուրբ գրքերի հեղինակ Իմամ ալ-Բուխարին։

1557 -վախճանվել է Հյուսիսային Ամերիկայի գաղութացման սկիզբը դրած ֆրանսիացի ծովագնաց Ժակ Կարտիեն։

1712 -Չինաստանում գտնվող միսիոներ Ֆրանսուա Քսավիե դե Անտրեկոլը Ֆրանսիա է ուղարկել նամակ, որը բացահայտել է չինական ճենապակու գաղտնիքը, այսպիսով Եվրոպան ստացել է ճենապակու պատրաստման տեխնոլոգիա։

1715- վախճանվել է Բուրբոնների հարստության՝ Ֆրանսիայի և Նավարայի թագավոր Լյուդովիկոս 14-րդը, որը հայտնի է նաև որպես «Արև Արքա»։

1858 -առաջին տրանսատլանտյան մալուխը դուրս է եկել շարքից ընդամենը մեկամսյա շահագործումից հետո։

1870 -ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ ֆրանսիական բանակը ջախջախվել է Սեդանի տակ տեղի ունեցած ճակատամարտում, իսկ կայսր Նապոլեոն 3-րդը գերի է ընկել։

1887 -Էմիլ Բեռլիները արտոնագրել է գրամոֆոնային սկավառակը։

1905 –ծնվել է վրացի նկարչուհի, քանդակագործ Թամար Աբակելիան։

1920 -Ֆրանսիան հայտարարել է Բեյրութ մայրաքաղաքով Լիբանան պետության ստեղծման մասին։

1938 - «Պրավդա» թերթում առաջին անգամ հրատարակվել է «Հանուն հայրենիքի, հանուն Ստալինի» կարգախոսը։

1939- Լեհաստանի վրա գերմանացիների հարձակումով սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը։

1969 -Լիվիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում (ալ-Ֆատեխի հեղափոխություն), որի արդյունքում իշխանություն է ստացել Մուամմար Քադդաֆին։

1971 -Քաթարը հայտարարել է իր անկախությունը։

2004 -Ռուսաստանի Բեսլան քաղաքում (Հյուսիսային Օսիա) ահաբեկիչները գրավել են դպրոցը։

2006- կնքվել է ռուսաստանյան ռազմակայանների դուրսբերման ռուս-վրացական համաձայնագիրը:

Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another