Yerevan, 24.March.2026,
00
:
00
BREAKING


Իշ­խա­նու­թյուն­նե­րը մսխում են դե­ռևս նա­խորդ­նե­րից մնա­ցած ար­տա­քին քա­ղա­քա­կան պո­տեն­ցի­ա­լը, չկան նոր մո­տե­ցում­ներ, հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ձև­ա­չա­փեր

POLITICS

Արտաքին աշխարհում և տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները մեծ ազդեցություն ունեն Հայաստանի ներքին իրավիճակի վրա։ Մեր երկրի բարդ աշխարհագրական դիրքի պատճառով Հայաստանն առավել քան զգայուն է արտաքին քաղաքականության ոլորտում տեղի ունեցող տեղաշարժերի նկատմամբ։ Չնայած այս փուլում, երբ սահմանափակված են աշխարհի շատ երկրների միջև շփումները, հանրության ուշադրությունը առավել կենտրոնացած է ներքին խնդիրների վրա, բայց անհրաժեշտ է, որ արտաքին քաղաքականությունը միշտ հանրային օրակարգի կարևոր հարցերից մեկը լինի։

Ճիշտ է՝ COVID-19-ի համավարակը որոշակի չափով ազդեց, որպեսզի արտաքին քաղաքական զարգացումների որոշակիորեն պասիվության փուլ թևակոխեն, սակայն մյուս կողմից՝ երկրների միջև համագործակցության փորձ ձևավորվեց համաճարակի դեմ պայքարի օրակարգի շուրջ։ Եվ հետո ավելի նկատելի է դառնում, որ վերջին ամիսների ընթացքում արտաքին քաղաքական գործընթացների պասիվացումը վակուում է առաջացրել դաշտում։

Եվ դա է պատճառը, որ համավարակի նահանջին զուգընթաց որոշ տարածաշրջանային ուժեր փորձում են լցնել այդ վակուումը, մի կողմից՝ ավելի են սրվում հակամարտությունները և շահերի բախումը, իսկ մյուս կողմից՝ համագործակցության և հարաբերությունների հաստատման նոր փորձեր են ձեռնարկվում։ Երկրների ղեկավարությունները սրանով նաև իրենց հանրության ուշադրությունը ներքին հարցերից դեպի արտաքին խնդիրների վրա տեղափոխելու հարցն են լուծում։ Եվ առկա իրավիճակում Հայաստանը ևս չպետք է հետ մնա արտաքին աշխարհում իր շահերը հետապնդելու մտադրությունից։

Հայկական դիվանագիտությունը հետկորոնավիրուսային աշխարհում պետք է միտված լինի արտաքին գործընկերների հետ նորովի համագործակցության ընդլայնմանը։ Բայց, ինչպես տեսնում ենք, արտաքին աշխարհում տեղի ունեցող գործընթացները անուշադրության են մատնվում ներկայիս քաղաքական ղեկավարության կողմից։ Արդեն իսկ պետք է նախապատրաստություններ տեղի ունենային գործընկերների հետ պայմանավորվածություններ, միջպետական համագործակցության նոր նախագծեր իրականացնելու շուրջ, բայց տպավորություն է, թե դրսի հետ կապի առկայությունը նկատվում է միայն արտասահմանյան լրատվամիջոցներին վարչապետի տված հարցազրույցներով։

Իսկ փոխհամագործակցության վերաբերյալ միջպետական համաձայնագրերի փոխարեն ավելի շատ լսում ենք դրսից վարկային միջոցների ներգրավման մասին։ Կարծես թե իշխանությունների գլխավոր խնդիրն է դարձել՝ ամեն ինչ անել, միայն թե կարողանան ֆինանսական միջոցներ ձեռք բերել ու դրանով փորձեն որոշակիորեն կայունացնել Հայաստանի ներքին իրավիճակը։ Գոնե մի շարք իրադարձություններ գործող իշխանությունների համար հետևություններ անելու տեղիք պետք է տային։

Տավուշի սահմանային գոտում տեղի ունեցած մարտական գործողություններից հետո Ռուսաստանում հայկական գյուղմթերքի իրացման շուրջ առաջացած դժվարությունները և ՌԴում հայկական ու ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների միջև տեղի ունեցած միջադեպերը պետք է հուշեին մեր իշխանություններին, որ անհրաժեշտ է կոտրել հայ-ռուսական հարաբերություններում կուտակված անվստահության մթնոլորտը և խորացնել համագործակցությունը։ Նոր նախաձեռնություններ չկան նաև մյուս գերտերությունների՝ ԱՄՆ-ի և Չինաստանի հետ հարաբերություններում։

Իշխանության ներկայացուցիչները միայն տեղեկություններ են տարածում «խելացի քաղաքի» կառուցման նպատակով չինական բազմամիլիարդ ներդրումների մասին։ Սակայն թե որքանով են այդ տեղեկությունները լուրջ, մնում է հարցական, քանի որ դրան պետք է որ նախորդեր վերջնական պայմանավորվածության ձեռքբերումը։ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին նույնիսկ ավելորդ է խոսել, քանի որ դրանք գտնվում են պատմականորեն ցածր մակարդակում։

Տեղաշարժ չկա նաև հարևան Իրանի և Վրաստանի հետ հարաբերություններում։ Իսկ արաբական աշխարհի հայկական համայնքներ ունեցող երկրների մասին, որպես կանոն, իշխանությունները հիշում են այն ժամանակ, երբ այնտեղ անկայուն իրավիճակ է ստեղծվում կամ ինչ-որ աղետ է տեղի ունենում, ինչպես, օրինակ՝ Բեյրութում տեղի ունեցած պայթյունն էր։ Խոշոր հաշվով, գործող իշխանությունները մսխում են դեռևս նախորդներից մնացած արտաքին քաղաքական պոտենցիալը, չկան նոր մոտեցումներ, համագործակցության ձևաչափեր։

Թերևս դա պայմանավորված է խորհրդարանում և կառավարության մեջ ներկայացված մարդկանց պրոֆեսիոնալիզմի ցածր որակով, բայց երկու տարի ժամանակը լիովին բավարար էր, որ այդ մարդիկ վարպետանային արտաքին քաղաքականության ոլորտում։

Ameriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe Hakobya