Իվան Ռակիտիչը 3 տարվա պայմանագիր կկնքի «Սեւիլիայի» հետ
SPORT«Սեւիլիան» համաձայնության է հասել «Բարսելոնայի» հետ խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչի տեղափոխության հարցում, հաղորդում է Goal.com-ը։
32-ամյա ֆուտբոլիստը երեք տարվա պայմանագիր կկնքի «Սեւիլիայի» հետ, որի կազմում հանդես է եկել 2011-2014 թվականներին՝ մինչեւ կատալոնական ակումբ տեղափոխվելը։
Նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված էր մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։ Ռակիտիչը բուժզննման է մեկնել Սեւիլիա։
Անցած մրցաշրջանում Ռակիտիչը «Բարսելոնայի» հետ մասնակցել է 42 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



