Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ
SOCIETYՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական նամակ է հղել ԼՂՀ առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ։ Նամակում, մասնավորապես, ասվում է․
«Հարգելի՛ Ռոբերտ Սեդրակի, ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները ծննդյան օրվա առթիվ։
Ռուսաստանում Ձեզ ճանաչում են որպես ականավոր քաղաքական գործչի, որը շատ բան է արել ժամանակակից Հայաստանի զարգացման համար։ Բարձր ենք գնահատում Ձեր անձնական ավանդը` երկու երկրների միջև բարեկամական և դաշնակցային կապերի ամրապնդման գործում»։
Նախագահ Պուտինը Ռոբերտ Քոչարյանին մաղթել է քաջ առողջություն, բարօրություն և ոգու տոկունություն։
Պաշտոնական հաղորդագրությունն՝ այստեղ․
http://kremlin.ru/events/president/letters/63971
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



