Yerevan, 22.September.2026,
00
:
00
BREAKING


Հաջողության եւ միֆերի սահմանին. Այլընտրանքային նախագծեր խումբ

POLITICS

Քոչարյանը նրանցից էր, ով հավատաց. նրան իր ընկերների հետ հաջողվեց տեսությունը սարքել պատմական ձեռքբերում։ Այս մասին հայտարարություն է տարածել Այլընտրանքային նախագծեր խումբը։

 

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

 

«Այսօր երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի ծննդյան օրն է։ Թե իր ու թե մեզ համար առիթ է՝ փորձելու վերհիշել ու ու հասկանալ նրա՝ բավականին հագեցած, բարդ, հակասական գնահատականներով ու շրջադարձերով լի կյանքի դրվագները։

 

Քոչարյանի կյանքը համառոտագրելու պարագայում կստացվի հետեւյալ ֆորմուլան. պետության համար շրջադարձային պահեր, պարտադիր արդյունք, հակասական գնահատականներ։

 

90-ականներին Ադրբեջանին հաղթելու եւ Արցախը պահելու մեր հնարավորությունները զուտ տեսական էին։ Շատերը չէին հավատում, շատերն անտարբեր էին։

 

Քոչարյանը նրանցից էր, ով հավատաց. նրան իր ընկերների հետ հաջողվեց տեսությունը սարքել պատմական ձեռքբերում։ Բազմաթիվ դարեր միայն տարածքներ ու պետականություն կորցնող հայ ժողովուրդը՝ այս անգամ ձեռք բերեց պետականություն, պահպանեց եւ ազատագրեց իր տարածքները։ Քոչարյանի ավանդն այս գործում դժվար է թերագնահատել։

 

2000-ականներից սկսած՝ Քոչարյանին հաջողվեց «ՀՀՇ-ական տնտեսությունից» ստանալ երկնիշ աճով տնտեսություն, դրվեցին խաղի նոր կանոններ։ Այդ ընթացքում Հայաստանը բառիս բուն իմաստով կառուցվեց։ Արդյո՞ք նրա կառավարման ընթացքում թույլ չեն տրվել սխալներ, այդ թվում՝ կոպիտ։ Թույլ են տրվել։ Արդյո՞ք նրա կառավարման ընթացքում չեն հարստացել շատ անարժաններ, որոնք հետո սրճարաններում եւ թերթերում խոսում էին Քոչարյանի թալանի մասին։

 

2000-ի կեսերից կար այդպիսի տրենդ. հարստանալ ստեղծված խաղի կանոնների շնորհիվ, վարվող տնտեսական քաղաքականության շնորհիվ, դրսից բերվող ներդրումների, մեծ նախագծերի շնորհիվ, իսկ հետո Երեւանի սրճարաններում բողոքել Քոչարյանից, թե սա երկիր չէ...

 

Մեղադրել Քոչարյանին, որ չի նկատել այդ պրոցեսը, բաց է թողել կարեւոր պրոցեսներ, գուցե կարելի է, գուցե նաեւ անիմաստ է։

 

Քոչարյանի կյանքի երկու առանձնահատկություններն են. միշտ լինել առաջին պլանում՝ պետության վճռորոշ պահերին եւ ողջ կյանքը ուղեկցվել միֆերով։

 

Չորս միլիարդ, բոլոր բանկերի սեփականատեր, Մեղրիի հանձնում, երկիրը իր ժամանակ դատարկվեց, երկրի տնտեսությունը հանձնեց ռուսներին եւ այլն եւ այլն. սրանք միֆեր էին, որոնք գրեթե միշտ ուղեկցել են նրան եւ որոշ չափով շարունակում են ուղեկցել։

 

Չորս միլիարդի լեգենդի թե պատվիրատուն է հայտնի, թե պատվերի տեղաբաշխման սխեման։ Բայց այն իր դերը խաղաց։ էժան ապրանք էր, շատերին հասավ։

 

Մնացած թեմաները շատ ավելի հետաքրքիր են, որովհետեւ իրականությունը ուղիղ հակառակի մեջ է. Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ Հայաստանում բուռն զարգացավ բանկային համակարգը եւ մինչ օրս ապահովում է իր կայունությունը։ Քոչարյանը պարբերաբար սնանկացող ու հազարավոր մարդկանց դժբախտության պատճառ դարձող բանկերի փոխարեն կարողացավ Հայաստան բերել լուրջ կապիտալով նոր բանկեր։ 2004-2005-2006 թթ-ը Հայաստանի պատմության մեջ միակ ներգաղթ արձանագրած տարիներն են։ Քի Վեսթում մենք շատ մոտ էինք խաղաղության մեծ պայմանագրին, որով Ադրբեջանը ճանաչում էր Ղարաբաղի անկախությունը։ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին Հայաստանում արված բոլոր խոշոր, համակարգաստեղծ ներդրումներն արեւմտյան կապիտալով էին՝ Քըրքորյան, Էռնեկյան, Թուֆենկյան, Գաֆեսջյան, Հովնանյան, Սեմ Սիմոնյան, Հանթսման եւ այլն։

 

Վերջերս հայտնի ռադիոկայանի TV տարբերակը մեծ ֆիլմ էր ցուցադրում «քոչարյանական այլանդակություններից» մեկի՝ Հյուսիսային պողոտայի մասին, Իհարկե, բոլոր մեղքերը բարդվեցին նրա վրա։ Իհարկե, հեռուստադիտողների մի մաս կընկնի այդ տրամադրությունների տակ, թեպետ մի մասն արդեն հասկանում է, թե ինչ է հակաքարոզչությունը։ Այսօր իշխանությունը փորձում է կառուցապատել մեկ այլ բարդ երեւանյան թաղամաս, եւ արդեն պարզ երեւում են այն բոլոր խնդիրները, որոնց առաջ կանգնելու է, եւ վերջնարդյունքում, իհարկե, մնալու են բազմաթիվ դժգոհ կողմեր, եթե անգամ գտնվի հնարավոր լավագույն լուծումը։ Աղմուկից եւ մեղադրանքներից խուսափելու միակ տարբերակը ոչինչ չանելն է, իսկ դա նշանակում է՝ չգնալ առաջ, չբարեփոխել քաղաքը, չզարգացնել քաղաքային տնտեսությունը, ենթակառուցվածքները, տնտեսությունն ընդհանրապես։ Ցանկացած վճռական քայլ բերելու է հակազդեցության, իսկ քայլերի բացակայությունը բերելու է մեղադրանքի՝ անգործության մեջ։ Կան ավելի լավ եւ ավելի վատ լուծումներ, բայց իդեալական լուծման նման դեպքերում, որպես կանոն, հնարավոր չէ հասնել։

 

Արդյո՞ք Հյուսիսային պողոտայի կառուցապատման ժամանակ չեն եղել սխալներ եւ անարդարություններ. իհարկե եղել են։ Դրանք կարող էին նաեւ չլինել, դրանք կարելի էր նաեւ լուծել, եթե մեղմվեր կառուցապատողների ախորժակը։ Այսօր իհարկե չի կարելի կրկնել սխալները, պետք է սովորել դրանց վրա ու բացառել առնվազն անարդարությունը։ Պետության շարունակականությունը հենց դրա մեջ է, բայց ամբողջ խնդիրն այն է, որ սովորաբար քչերին է հետաքրքրում կոնկրետ տուժած քաղաքացին կամ կոնկրետ քաղաքաշինական խնդիրը։ Ավելի հաճախ նպատակը մշտապես հակառակորդի կերպարը վառ պահելն է, կոնկրետ մարդու դեմ հակաքարոզչությունը, որը կօգնի դիմակայել սեփական անգործության մասին մեղադրանքներին։ Իսկ այսօր փաստն այն է, որ երկրի հյուրերին տանում ենք հյուսիսային պողոտա /հատկապես գործող իշխանությունները/ եւ ոչ մեկի մտքով չի անցնում հյուրերին տանել, ասենք՝ Սարի թաղ։ Հյուսիսային պողոտայի տեղում տարիներ առաջ նույն վիճակն էր։

 

Քոչարյանը երեւի միակ մարդն է, ում թշնամի համարում է թե Ադրբեջանի գործող իշխանությունը, թե Հայաստանի։ Տեսակետների համընկնումը ֆանտաստիկ է։

 

Քոչարյանին համարում են «պատերազմի կուսակցություն», բայց հենց նրա պաշտոնավարման ժամանակ է եղել խաղաղություն։ Այսօր, երբ մենք մոտ ենք պատերազմին, եւ թուրքական սպառնալիքի աննախադեպ ճնշման տակ ենք, հասարակությունը նորից սկսում է հիշել նրան։ Երեւի ճակատագիր է։

 

Ասում են՝ Քոչարյանը մարդամոտ չէ, եւ դա գուցե ունի ճշմարտության տոկոս։ Իսկ ի՞նչ ասել նրանց մարդկային հատկանիշների մասին, ովքեր տասը եւ ավել տարիներ մեծ էնտուզիազմով խոնարհվում էին նախագահ Քոչարյանի առաջ, իսկ մեղադրյալ Քոչարյանին չեն հիշում, չեն ճանաչում, խուսափում են։ Սրա պատասխանը լավագույնս տրված է հայտնի ֆրանսիական ֆիլմում, երբ տաբատն իջեցրած անողնաշար աշխատակցի մասին նախագահ Ռամբալ Կոշեն հարցնում է. «հիմա մեզնից ո՞վ է հրեշը»։

 

Գալիք ամիսները մեր երկրի համար լինելու են շատ բարդ՝ վարակ, տնտեսություն, բանակցություններ, գուցե՝ պատերազմ։ Ե՞րբ կկարեւորվի Քոչարյանի գործոնը. եթե լինի բարդ համաճարակային վիճակ, եթե լինի տնտեսական կոլապս, եթե լինեն դժվար ոչ հայանպաստ բանակցություններ, եթե Աստված չանի՝ լինի պատերազմ. Սա նույնպես ճակատագիր է՝ կարեւորվել ամենաբարդ շրջադարձային պահերին»։

 

IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch Campaign