Չինաստանը մեղադրել է Չեխիայի խորհրդարանի խոսնակին ՉԺՀ-ի ինքնիշխանությունը խախտելու մեջ
INTERNATIONAL NEWSՉեխիայի խորհրդարանի խոսնակ Միլոշ Վիստրչիլը, որը ժամանել է Թայվան, կոպտորեն խախտել է Չինաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության սկզբունքը։ Այդ մասին ասվում է կիրակի Չեխիայում Չինաստանի դեսպանատան տարածած մեկնաբանության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Միլոշ Վիստրչիլն անտարբեր է վերաբերվում չինա-չեխական փոխգործակցությանն ու փոխադարձ հաջողված համագործակցությանը,-նշել է դեսպանատունը։- Նա, ելնելով սեփական քաղաքական շահերից, պնդել է այցելել Թայվան, ինչով արել է Չինաստանի ներքին գործերին միջամտելու լուրջ քայլ, կոպտորեն խախտել է ՉԺՀ-ի ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»։
Շաբաթ չեխական պատվիրակությունը ժամանել է Թայվան, որտեղ Վիստրչիլը կհանդիպի վարչակազմի ղեկավարի եւ տարածաշրջանի ներկայացուցիչների ղեկավարների հետ։ Պատվիրակությունը կազմված է 90 գործարարներից եւ քաղաքական գործիչներից։ Վիստրչիլը հայրենիք կվերադառնա սեպտեմբերի 5-ին։
Թայվան Վիստրչիլի այցի դեմ են ներկայացել Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանն ու վարչապետ Անդրեյ Բաբիշը, որոնք կողմ են «միասնական Չինաստանի» սկզբունքին։ Տեղի քաղաքագետները կանխատեսում են, որ Սենատի խոսնակի այցը կհանգեցնի առանց այն էլ լարված չինա-չեխական հարաբերությունների վատթարացմանը։
Թայվանը կառավարում է սեփական վարչակազմը 1949 թվականից, պահպանում է սեփական դրոշն ու նախկին Չինական Հանրապետության որոշ ատրիբուտներ։ Պեկինը համարում է, որ Թայվանը Չինաստանի նահանգներից մեկն է։



