Չինացի սպառողները կարող են Apple-ը բոյկոտել, եթե ԱՄՆ-ն արգելի WeChat-ը
INTERNATIONAL NEWSՉինացի սպառողները կարող են Apple-ը բոյկոտել, եթե Միացյալ նահանգներն արգելի WeChat-ը, նախազգուշացրել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը, փոխանցում է AFP-ն։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է սեպտեմբերի կեսից WeChat-ի եւ չինական մեկ այլ հավելված TikTok-ի արգելման մասին՝ նրանց մեղադրելով ազգային անվտանգությանը սպառնալու մեջ։
Չժաո Լիցզյանը ուրբաթ «Թվիթերում» նշել էր, որ «եթե WeChat-ն արգելվի, ապա ապտաճառներ չեն լինի, որ չինացիները շարունակեն օգտվել iPhone-ից եւ Apple-ի արտադրանքներից»։
Նա ավելի վաղ հայտարարել էր, որ «չինացիներից շատերն ասում են, որ կարող են դադարեցնել iPhone-ից օգտվել, եթե ԱՄՆ-ում WeChat-ն արգելվի», եւ ԱՄՆ-ին մեղադրել է պարբերական տնտեսական ճնշման մեջ։
Wechat-ը, որը Չինաստանում հայտնի է որպես Weixin, ունի ավելի քան 1,2 մլրդ ակտիվ օգտատեր։
WeChat-ի դեմ Թրամփի հրամանը պլատֆորմին հարկադրում է դադարեցնել Միացյալ Նահանգներում բոլոր գործարքները եւ ամերիկացիներին արգելում է նրա հետ բիզնես վարել։
Ըստ Counterpoint Research-ի տվյալների՝ 2020 թվականի երկրորդ եռամսյակում Apple-ին բաժին է ընկել սմարթֆոնների չինական շուկայի 8 տոկոսը։



